Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել հոգեմետ արբածության վիճակում գտնվող այն անձին, որը հոգեմետ նյութն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ:
1Արգելված է
2Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը փոխանցել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում,
Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ։
1Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
3Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։
Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի կառավարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ռեակցիան և ուշադրությունը նվազեցնող բուժական պատրաստուկների ազդեցության տակ:
1Արգելված չէ, եթե անձը տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցներ կիրառելով
2Արգելված է
3Արգելված չէ, եթե նշված պատրաստուկների ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի վարումը հանձնել այն անձին, որը գտնվում է ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։
Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է թմրանյութային արբածության վիճակում:
1Արգելված է
2արգելված չէ, եթե նա այդ մասին նախապես կզգուշացնի ոստիկանության համապատասխան ծառայությանը
3Արգելված չէ, եթե նա թմրամիջոցն օգտագործել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։
Արգելվո՞ւմ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է հոգեմետ արբեցության վիճակում։
1Արգելված չէ, եթե նշված պատրաստուկի ընդունումն իրականացվել է բժշկական նպատակներով՝ բժշկի նշանակմամբ
2արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։
Արգելվա՞ծ է արդյոք տրանսպորտային միջոցի վարումն այն անձի կողմից, որը գտնվում է ալկոհոլային արբածության վիճակում:
1Արգելված է
2արգելված չէ, եթե նա տեղաշարժվում է զգուշության անհրաժեշտ միջոցների կիրառմամբ
3արգելված չէ, եթե վարորդը Վրաստանի տարածքում է գտնվում միջազգային երթևեկությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոց վարել ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցության վիճակում կամ այնպիսի դեղամիջոցի ազդեցության տակ, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը։
Թաց մակերևույթով ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի, որ՝
1Շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը և/կամ բարձր արագությամբ մուտքը կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի կառավարման նկատմամբ վերահսկողության կորստի
2շրջադարձ մտնելիս տրանսպորտային միջոցի սահքի վտանգից խուսափելու համար նպատակահարմար է արագությունը նվազեցնել արգելակի կտրուկ կիրառմամբ
3Արգելակի կտրուկ կիրառումը նվազեցնում է տրանսպորտային միջոցի սահելու հավանականությունը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. ը) շրջադարձում արգելակի կտրուկ կիրառումը կամ/և բարձր արագությամբ մուտք գործելը (հատկապես ճանապարհի թաց մակերևույթի առկայության դեպքում) կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցի նկատմամբ վերահսկողության կորստի։
Տրանսպորտային միջոցի սահելու վտանգն ավելի բարձր է՝
1անձրևի սկզբում
2Անձրևի ժամանակ՝ այն սկսվելուց 30 րոպե հետո
3Անձրևի ավարտից հետո
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «զ» ենթակետի համաձայն՝ ճանապարհին երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. զ) անձրևի սկզբում ճանապարհի մակերեսը ցեխոտվում է և սահելու վտանգ է ստեղծում, որի պատճառով վարորդը պետք է նվազեցնի արագությունը սահուն արգելակմամբ։
Անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝
1Դանդաղընթաց տրանսպորտային միջոցի նկատմամբ
2հետիոտների նկատմամբ, քանի որ հետիոտների հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել
3Բեռնափոխադրող ավտոմոբիլների նկատմամբ, քանի որ մեծ է ավտոմոբիլի թափքից բեռը ճանապարհին ընկնելու վտանգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «է» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. է) անձրևոտ եղանակին երթևեկելիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի հետիոտների նկատմամբ, քանի որ նրանց հնարավոր արագության պատճառով կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել։
Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա պետք է դա կատարի՝
1միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնել և բաց թողնել անցում մտած կամ մտնող հետիոտներին
2ցանկացած արագությամբ, քանի որ անցում մտած կամ մտնող հետիոտների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից
3Միայն բարձր արագությամբ, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։
Իրավունք ունի՞ արդյոք վարորդը առանց հատուկ հիմքի չափազանց ցածր արագությամբ երթևեկելով դժվարացնել այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
1իրավունք ունի, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն արգելված է միայն թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելը
2Իրավունք ունի, եթե այն երթևեկում է ծայրահեղ աջ երթևեկելի գոտով
3իրավունք չունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարորդը առանց հատուկ հիմքի չափազանց ցածր արագությամբ երթևեկելով չպետք է դժվարացնի այլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Վարորդը պարտավոր է ստուգել և ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը.
1Միայն ուղևորության ժամանակ
2ուղևորությունը սկսելուց առաջ և ուղևորության ընթացքում
3Միայն ուղևորությունը սկսելուց առաջ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ վարորդը պարտավոր է մինչև երթի սկսելը ստուգել, իսկ երթի ընթացքում ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական սարքինությունը։
Օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք՝
1այնպես, ինչպես իրականում է
2ավելի շատ, քան իրականում է
3ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Օրվա լուսավոր ժամին հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունը մարդու աչքը որոշում է տարածության մեջ առկա այլ կողմնորոշիչների համեմատությամբ (ճանապարհային նշաններ, գծանշում, ճանապարհամերձ կանաչապատում և այլն), իսկ օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում կողմնորոշումը կատարվում է միայն լուսարձակների լույսով, ուստի հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք ավելի փոքր, քան այն իրականում է։
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի երթևեկությունը սկսելիս միացված առաջին փոխանցումով երկարատև թափ հավաքելու ժամանակ վառելիքի ծախսը՝
1նվազում է
2Չի փոխվում
3Մեծանում է
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի՝ միացված առաջին փոխանցումով երթևեկելիս արագությունը ցածր է, իսկ շարժիչն աշխատում է պտույտների բարձր հաճախականությամբ և պահանջում է ավելի շատ վառելիք։ Երթևեկությունն սկսելիս առաջին փոխանցումը միացրած տրանսպորտային միջոցի երկարատև արագացման ժամանակ վառելիքի ծախսն ավելանում է։
Տրանսպորտային միջոցը շրջվելու նկատմամբ ավելի կայուն է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է՝
1Վերև
2Ներքև
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է տեղակայված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է տեղակայված, քան չբեռնվածինը։
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը տրանսպորտային հոսքի՝
1Զգալիորեն մեծ է արագությունից
2Զգալիորեն փոքր է արագությունից
3Հավասար է արագությանը
Օրենքի բացատրություն
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը հավասար լինի տրանսպորտային հոսքի արագությանը։
Երթևեկելի մասում խորը ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի՝
1Նախապես ընտրված ցածր փոխանցումով և արագությամբ, առանց կտրուկ շրջադարձերի և կանգառների
2Ճանապարհի ծածկույթի վիճակին համապատասխան՝ փոխանցման և արագության փոփոխությամբ
Օրենքի բացատրություն
Երթևեկելի մասում խոր ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի նախապես ընտրված փոխանցումով և արագությամբ՝ առանց կանգառների, բացառի ղեկանիվի կտրուկ պտտումը։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։