imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

738 պաշտոնական տոմս — A, A1 կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

«A» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն ո՞ր ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ևս ունի:

1 «A1»
2 «D1»
3 «B1»
4 «A1» և «B1»
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «A», «B», «C» կամ «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի վարելու նաև շնորհված կարգի շրջանակներում սահմանված «A1», «B1», «C1» կամ «D1» ենթակարգի տրանսպորտային միջոց։

Մոտոցիկլներով ուսումնական երթևեկությունը թույլատրվում է՝

1 Միայն փակ հրապարակում կամ ավտոդրոմում
2 Բնակավայրից դուրս ճանապարհներին
3 Բնակավայրի ծայրամասում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ մոտոցիկլով, մասնագիտացված ինքնագնաց մեքենայով և գյուղատնտեսական մեքենայով ուսումնական երթևեկությունը թույլատրվում է միայն փակ հրապարակում և ավտոդրոմում։
Տոմս №1136 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ է արգելվում ուսումնական ավտոմոբիլի երթևեկությունը, եթե ղեկին նստած է սովորողը։

1 Ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում ուսումնական վարումն արգելվում է:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Տոմս №1138 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք ուսումնական ավտոմոբիլի երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե ղեկին նստած է սովորողը:

1 Արգելված չէ
2 Արգելված է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում ուսումնական վարումն արգելվում է:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Տոմս №1139 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս երթևեկության ուղղությունը միայն ուղիղ։

1 Միայն II և IV
2 Միայն III
3 Միայն I
4 միայն IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.1 «Երթևեկություն ուղիղ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։
Տոմս №1141 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է թույլատրում երթևեկությունը միայն աջ ուղղությամբ։

1 II
2 III
3 IV
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն աջ» ճանապարհային նշանը թույլ է տալիս երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։
Տոմս №1143 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը ցույց է տալիս՝

1 միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս դուրս գալը
2 Բաժանարար գոտին, անվտանգության կղզյակը կամ որևէ խոչընդոտ շրջանցելու ուղղությունը միայն աջից
3 Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.2.1 կետի համաձայն՝ 4.2.1 «Արգելքի շրջանցում աջից» ճանապարհային նշանը ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն աջից շրջանցման ուղղությունը։
Տոմս №1146 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի շրջանցման ուղղությունը միայն ձախից։

1 I
2 II
3 IV
4 III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.2.2 կետի համաձայն՝ 4.2.2 «Խոչընդոտի շրջանցում ձախից» ճանապարհային նշանը ցույց է տալիս բաժանարար գոտին, անվտանգության կղզյակը կամ որևէ խոչընդոտ միայն ձախից շրջանցելու ուղղությունը։
Տոմս №1148 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում երթևեկության ուղղությունը դեպի աջ կամ դեպի ձախ։

1 II
2 IV
3 I
4 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.6 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.6 «Երթևեկություն դեպի աջ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով,
Տոմս №1150 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ:

1 IV
2 II
3 I
4 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.5 կետի համաձայն՝ 4.5 «Հետիոտնային արահետ» ճանապարհային նշանը՝ հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ կրկնակի՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։
Տոմս №1154 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե նրանք մտնում են բակի տարածք:

1 Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
2 Դեղին ավտոմոբիլի վարորդը
3 Երկու ավտոմոբիլների վարորդը
4 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ 4.1.1 «Երթևեկություն ուղիղ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։ Ճանապարհահատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և այլ հարակից տարածք մուտք գործելը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.1. Երթևեկություն ուղիղ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։

Տոմս №1155 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 Միայն ուղիղ և ձախ
2 Միայն ուղիղ և աջ
3 միայն ուղիղ
4 Բոլոր ուղղություններով

Տոմս №1156 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 միայն աջ
2 ուղիղ և աջ
3 միայն ուղիղ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհին ժամանակավոր տեղափոխվող հենակի վրա կամ ճանապարհային աշխատանքներ կատարող կազմակերպության ավտոմոբիլի վրա տեղադրված է ճանապարհային նշան (այսուհետ՝ ժամանակավոր ճանապարհային նշան), որի պահանջները հակասում են նույն ճանապարհահատվածում անշարժ տեղադրված ճանապարհային նշանի պահանջներին, վարորդը պարտավոր է կատարել ժամանակավոր ճանապարհային նշանի պահանջները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.1. Երթևեկություն ուղիղ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։

4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

5.19.1. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի աջ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման մոտակա սահմանի մոտ։

Տոմս №1157 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 Ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
2 Միայն հակառակ ուղղությամբ (հետադարձ)
3 Միայն ձախ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհին ժամանակավոր տեղափոխելի հենակի վրա կամ ճանապարհային աշխատանքներ կատարող կազմակերպության ավտոմոբիլի վրա տեղադրված է ճանապարհային նշան (այսուհետ՝ ժամանակավոր ճանապարհային նշան), որի պահանջները հակասում են ճանապարհի նույն հատվածում ստացիոնար տեղադրված ճանապարհային նշանի պահանջներին, վարորդը պարտավոր է կատարել ժամանակավոր ճանապարհային նշանի պահանջները։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1-4.1.6 կետերի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.1−4.1.6 նշանները թույլատրում են երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.3. Երթևեկություն դեպի ձախ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

5.19.2. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №1161 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ հետադարձ կատարել։

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.5 կետի և 4.1.1-4.1.6 կետերի ծանոթագրության «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ 4.1.5 «Երթևեկություն ուղիղ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ թեքվելը թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1163 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 միայն մոտոցիկլի վարորդը
2 Երկու տրանսպորտային միջոցների վարորդը
3 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.2.2 կետի համաձայն՝ 4.2.2 «Խոչընդոտի շրջանցում ձախից» ճանապարհային նշանը ցույց է տալիս բաժանարար գոտին, անվտանգության կղզյակը կամ որևէ խոչընդոտ միայն ձախից շրջանցելու ուղղությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.2.2. Արգելքի շրջանցում ձախից

Ցույց է տալիս բաժանարար գոտու, անվտանգության կղզյակի կամ որևէ արգելքի միայն ձախից շրջանցման ուղղությունը։

1.26. Ճանապարհային աշխատանքներ

Ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։ Երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս նշանը տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։

Տոմս №1164 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 միայն B ուղղությամբ
2 Միայն A ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.6 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.6 «Երթևեկություն աջ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ թեքվելը թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.6. Երթևեկություն դեպի աջ կամ ձախ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1169 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողության գոտում հետադարձն արգելված չէ:

1 Միայն II և IV
2 Միայն II և III
3 Միայն III և IV
4 Միայն I և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցային նշաններ) 7.3.1 կետի և նույն կետի ծանոթագրության համաձայն՝ 7.3.1 «Հետադարձի տեղ» ճանապարհային նշանը ցույց է տալիս հետադարձի տեղը։ 7.3.1 և 7.3.2 նշանները տեղադրվում են հետադարձի տեղից առաջ կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանները ձախ շրջադարձ չեն թույլատրում։ Նույն հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.3 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.3 «Երթևեկություն դեպի ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլ են տալիս նաև հետադարձ կատարել։
Տոմս №1171 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկատվություն տալիս առաջին բուժօգնության կետի մասին։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.1 կետի համաձայն՝ 6.1 «Առաջին բուժօգնության կետ» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.2. Ավտոլցակայան

Ավտոլցակայանի նշան։

6.1. Առաջին բուժօգնության կետ

Առաջին բուժօգնության կետի նշան։

6.4. Ավտոլվացում

Ավտոլվացման նշան։

6.8. Հյուրանոց կամ մոթել

Հյուրանոցի կամ մոթելի նշան։

Տոմս №1172 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկատվություն տալիս ավտոլցակայանի մասին:

1 III
2 I
3 II
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.2 կետի համաձայն՝ 6.2 «Ավտոլցակայան» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.1. Առաջին բուժօգնության կետ

Առաջին բուժօգնության կետի նշան։

6.7. Խմելու ջուր

Խմելու ջրի նշան։

6.4. Ավտոլվացում

Ավտոլվացման նշան։

6.2. Ավտոլցակայան

Ավտոլցակայանի նշան։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ