imecadine.ge

Բժշկական օգնություն

56 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Առաջին օգնություն դեպքի վայրում՝ արյունահոսություն, կոտրվածքներ, այրվածքներ։

Թույլատրվո՞ւմ է արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անգիտակից վիճակում գտնվող տուժածին բուժական պատրաստուկներ տալը:

1 թույլատրված չէ
2 թույլատրվում է
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անգիտակից վիճակում գտնվող տուժածին դեղամիջոցներ տալը թույլատրված չէ։

Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ձեռքի ոսկորի կոտրվածքի դեպքում նրան պետք է՝

1 Արմունկում ծալված ձեռքը կախել պարանոցից և վիրակապով ամրացնել իրանին
2 ուղղված ձեռքը վիրակապ փաթաթելով ամրացնել իրանին
Օրենքի բացատրություն
Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ձեռքի ոսկրի կոտրվածքի դեպքում նրա արմունկում ծալված ձեռքը պետք է կախել պարանոցից և վիրակապով ամրացնել իրանին։
Տոմս №1586 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Ինչպես ավտոբուսի վարորդի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1596 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է մոտոցիկլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե խաչմերուկի աջ կողմից եկող ճանապարհի ծածկույթը գրունտային է:

1 ինչպես ավտոբուսի, այնպես էլ մարդատար և բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2 միայն ավտոբուսի և բեռնատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։ Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհային նշանով այլ բան նախատեսված չէ, գրունտային ճանապարհից այն ճանապարհ դուրս գալիս, որը գրունտային ճանապարհ չէ, վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 37-րդ կետի համաձայն՝ խճապատ կամ գրունտային ճանապարհի վրա անմիջապես խաչմերուկից առաջ կոշտ ծածկույթով հատվածի առկայությունը այն չի հավասարեցնում կոշտ ծածկույթով ճանապարհին։
Տոմս №1598 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 ինչպես ավտոբուսի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1600 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն սպիտակ և կապույտ մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2 միայն կապույտ մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №1611 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1614 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
3 ինչպես տրամվայի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
4 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։
Տոմս №1615 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
2 Միայն տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 Ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ
4 Ինչպես ավտոբուսի, այնպես էլ տրամվայի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։
Տոմս №1619 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 ինչպես դեղին, այնպես էլ կարմիր ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 միայն կարմիր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ շարժվող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Տոմս №1629 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. բ) լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №1631 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 ինչպես ավտոբուսի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։
Տոմս №1634 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ է առավելությունից օգտվում մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 ինչպես ավտոբուսի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1638 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Միայն ավտոբուսի և մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1643 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Միայն կապույտ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 միայն կարմիր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Տոմս №1645 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը մոտոցիկլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 ոչ մի ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
3 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Նման խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ