imecadine.ge

Երթևեկության սկիզբ, մանևրում, դասավորություն

56 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտու փոփոխություն, շրջադարձեր, հետընթաց և ճիշտ դասավորություն։

# 2
Տոմս №2 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս ճանապարհը զիջել հետիոտներին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս կամ ճանապարհից նման տարածք մուտք գործելիս պետք է ճանապարհը զիջի հետիոտներին։
Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №24 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Սև ավտոմոբիլի վարորդին
2 կարմիր ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ ճանապարհ դուրս գալու վայրում արագացման գոտու առկայության դեպքում վարորդը պետք է երթևեկի այդ գոտով և հարևան երթևեկության գոտի տեղափոխվելիս ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին։
Տոմս №27 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդին երթևեկությունն արգելվում է՝

1 A ուղղությամբ
2 B ուղղությամբ
3 C ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այնպիսի խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1.1 կետի համաձայն՝ 1.1 հորիզոնական ճանապարհային գծանշումը բաժանում է հակադիր ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը և ճանապարհի վտանգավոր հատվածում նշում է երթևեկության գոտու սահմանը կամ երթևեկելի մասի սահմանը, որոնց վրա մուտք գործելն արգելված է. նշում է տրանսպորտային միջոցի կայանման վայրի սահմանը և այն ճանապարհի երթևեկելի մասի եզրը, որը երթևեկության պայմաններով չի դասվում ավտոմայրուղիների շարքին։ 1.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում տեղակայված 1.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.6. Համարժեք ճանապարհների հատում

Համարժեք ճանապարհների հատումով խաչմերուկ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №52 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կանաչ ավտոմոբիլի վարորդը
2 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
3 Կարմիր ավտոմոբիլի վարորդը
4 Դեղին ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ցանկացած երթևեկելի մասում, զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երեք կամ ավելի երթևեկության գոտիների առկայության դեպքում, ծայրահեղ ձախ երթևեկության գոտին զբաղեցնելը թույլատրվում է միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ մյուս երթևեկության գոտիները զբաղված են, ինչպես նաև վազանցի, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով, իսկ բեռնատար ավտոմոբիլների համար՝ միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ։
Տոմս №91 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 դեղին ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Տոմս №97 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է տրակտորի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Միայն անասնաքշի նկատմամբ
2 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Ինչպես մարդատար ավտոմոբիլի, այնպես էլ անասնաքշի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե ճանապարհային նշանով այլ բան նախատեսված չէ, գրունտային ճանապարհից այն ճանապարհ դուրս գալիս, որը գրունտային ճանապարհ չէ, վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №121 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
2 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.19.2. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։

Տոմս №137 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է սպիտակ մարդատար ավտոմոբիլի վարորդի մոտ առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Ինչպես մոտոցիկլի վարորդի, այնպես էլ տրամվայի վարորդի նկատմամբ
2 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
3 Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ կետերի համաձայն. 3. Հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին և հետիոտնին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ այն հետիոտնին, հեծանվորդին, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին, որոնց ճանապարհը նա հատում է։ 9. Ձախ շրջադարձի կամ խաչմերուկից դուրս հետադարձի ժամանակ անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին և զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրամվային։
Տոմս №138 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե ավտոբուսը շարժվում է սահմանված երթուղով:

1 Միայն ավտոբուսի վարորդը
2 Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
3 Երկու ավտոմոբիլների վարորդը
4 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ այն ճանապարհին, որտեղ առկա է 5.11, 5.13.1, 5.13.2 և 5.14 ճանապարհային նշաններով նշված՝ երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկության համար նախատեսված գոտի, արգելվում է այդ գոտում այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը։ Եթե այդ գոտին երթևեկելի մասի մնացած մասից անջատված է գծանշման ընդհատ գծով, շրջադարձ կատարելիս այլ տրանսպորտային միջոցները պետք է վերախմբավորվեն այդ գոտի։ Թույլատրվում է նաև այդ գոտու այդպիսի տեղերում մուտք գործել ճանապարհ դուրս գալիս և ուղևորներին նստեցնելիս-իջեցնելիս երթևեկելի մասի աջ եզրի մոտ, եթե դա չի խոչընդոտում երթուղային տրանսպորտային միջոցի երթևեկությանը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

5.13.2. Երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտիով ճանապարհ դուրս գալը

Ցույց է տալիս դուրս գալը 5.11 նշանով նշված ճանապարհ։ Նշանը տեղադրվում է բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.11 նշանով նշված ճանապարհից։

5.13.1. Երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտիով ճանապարհ դուրս գալը

Ցույց է տալիս դուրս գալը 5.11 նշանով նշված ճանապարհ։ Նշանը տեղադրվում է բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.11 նշանով նշված ճանապարհից։

Տոմս №230 — իրավիճակի նկար

Սլաքի ուղղությամբ երթևեկող ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները:

1 Միայն «CE» և «B» կարգերի ավտոմոբիլների վարորդները
2 Միայն «CE» կարգի ավտոմոբիլի վարորդը
3 միայն տրակտորի և «CE» կարգի ավտոմոբիլի վարորդները
4 միայն տրակտորի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ.գ» ենթակետերի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում. ա) արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, երկանիվ էլեկտրական ինքնագլորների, ինչպես նաև ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբերվող բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը: գ.գ) վարորդին արգելվում է երկրորդ գոտուց այն կողմ երթևեկել բեռնափոխադրող այն ավտոմոբիլով (կցորդներով կամ առանց դրանց), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, կամ այն կցորդով ավտոմոբիլներով, որոնց ընդհանուր երկարությունը 7 մետրից ավելի է:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

3.24. Առավելագույն արագության սահմանափակում

Արգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։

Տոմս №297 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին արգելված չէ երթևեկել սլաքի ուղղությամբ, եթե տվյալ ճանապարհը չի սպասարկում հարակից տարածքները։

1 «B» կարգի ավտոմոբիլի վարորդին
2 «C» կարգի ավտոմոբիլի վարորդին
3 Մոպեդի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3.22 կետի համաձայն՝ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլով վազանցն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվի)։ Նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին−3-րդ կետերը կիրառելիս ավտոմայրուղուն հավասարեցվում են ավտոմոբիլային երթևեկության համար նախատեսված և 5.3 ճանապարհային նշանով նշված այն ճանապարհները, որոնք չեն սպասարկում հարակից տարածքները։ Նույն հավելվածի 5.3 կետի համաձայն՝ 5.3. «Ավտոմոբիլային ճանապարհ» ճանապարհային նշան − ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

3.22. Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելված է

Արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատար ավտոմոբիլներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորներով այլ տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվների)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։

5.3. Ավտոմոբիլային ճանապարհ

Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։

Եթե երթևեկության երեք գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի միջին գոտին օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար, զուգընթաց ուղղության երթևեկության կողմ է համարվում՝

1 Միջին և աջ երթևեկելի գոտիները
2 միայն աջ կողմում գտնվող երթևեկագոտին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ճանապարհային գծանշմամբ նշված երեք երթևեկության գոտի ունեցող երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին զուգընթաց ուղղությամբ երթևեկության կողմ է համարվում միայն աջ կողմում գտնվող երթևեկության գոտին, եթե ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցներով այլ բան սահմանված չէ։
Տոմս №359 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է մոխրագույն ավտոմոբիլի վարորդին տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ
2 Միայն սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Ինչպես մոտոցիկլի, այնպես էլ սպիտակ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
4 միայն մոտոցիկլի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն երթևեկության գոտով զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա պատրաստվում է զբաղեցնել։
Տոմս №360 — իրավիճակի նկար

Սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում առավելությունից օգտվում է՝

1 Կարմիր ավտոմոբիլի վարորդը
2 Կապույտ ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը որոշված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.5. Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ

Ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցները ամբողջ լայնությամբ երթևեկում են մեկ ուղղությամբ։

Տոմս №361 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս անցնելու առավելությունը տրվում է՝

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության ուղղությունը չփոխելով մի երթևեկության գոտուց մյուսը վերադասավորվելիս վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը երթևեկում է նույն ուղղությամբ այն գոտում, որտեղ վերադասավորվում է։ Նույն ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների կողմից երթևեկության գոտիները միաժամանակ փոխելիս, երթևեկության հետագծերի հատման դեպքում, անցման առավելությունը տրվում է աջ կողմում գտնվող տրանսպորտային միջոցի վարորդին։
Տոմս №367 — իրավիճակի նկար

Ճանապարհից դուրս գալու համար մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկել՝

1 Միայն A ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելակման գոտու առկայության դեպքում վարորդը, որը մտադիր է շրջադարձ կատարել, պետք է ժամանակին վերադասավորվի այդ գոտի և հետո նվազեցնի արագությունը։
Տոմս №369 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե տրակտորը երթևեկում է 25 կմ/ժ արագությամբ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վարորդը կարող է աջից կամ ձախից շրջանցել այն երթևեկելի մասում տեղադրված անվտանգության կղզյակը, պատվանդանը կամ այլ սարքավորումը, որով նա երթևեկում է, բացառությամբ այն դեպքի, երբ անվտանգության կղզյակը, պատվանդանը կամ այլ սարքավորումը տեղակայված է երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի երթևեկելի մասի առանցքի վրա։ Այդ դեպքում վարորդը անվտանգության կղզյակը, պատվանդանը կամ այլ սարքավորումը պետք է շրջանցի միայն աջ կողմից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №371 — իրավիճակի նկար

Արգելվա՞ծ է արդյոք վարորդին սլաքի ուղղությամբ ավտոմոբիլի հետադարձը, եթե տեսանելիությունը սահմանափակված է մինչև 90 մետր։

1 Չի արգելվում
2 արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի հետադարձն այն ճանապարհին, որտեղ տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ 100 մետրից պակաս է։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.13.1. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

8.2.1. Գործողության գոտի

Ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.2-ը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.3-ը ցույց է տալիս 3.27–3.30 նշանների գործողության գոտու վերջը։ 8.2.4-ը վարորդին տեղեկացնում է 3.27–3.30 նշանների գործողության գոտում գտնվելու մասին։ 8.2.5 - 8.2.6՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

Տոմս №374 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում ավտոմոբիլի հետադարձը թույլատրվում է՝

1 միայն B ուղղությամբ
2 Միայն A ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
4 Երկու ուղղությամբ էլ անթույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հետադարձն արգելվում է կամրջի, ճանապարհանցի, էստակադայի վրա և դրանց տակ: Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (Հորիզոնական գծանշում) 1.5 կետի համաձայն՝ 1.5 հորիզոնական գծանշումը բաժանում է հակառակ ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը երկու կամ երեք երթևեկելի գոտի ունեցող ճանապարհին. նշում է երթևեկելի գոտիների սահմանները մեկ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երկու և ավելի գոտիների առկայության դեպքում: 1.5 գիծը հատելը թույլատրվում է ցանկացած կողմից:
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ