imecadine.ge

Լուսացույցի ազդանշաններ

50 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գույների և սլաքների նշանակությունը, թարթող ռեժիմներ, ռևերսիվ երթևեկություն։

# 4
Տոմս №4 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ թեքվելիս կամ հետադարձ կատարելիս ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հակառակ ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լուսացույցի լուսային ազդանշանների պահանջներն ունեն գերակա ուժ անցման առավելությունը սահմանող ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջների նկատմամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №14 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս նա չէր կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։
Տոմս №21 — իրավիճակի նկար

Ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակցի նկատմամբ է կարմիր ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային և ձայնային ազդանշանները:

1 միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Հետիոտնի և օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Միայն հետիոտնի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում, սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջները պահպանելով, պետք է կատարվեն հետևյալ պահանջները. ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ չպետք է ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտներին։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնի և զիջի անցում մտած կամ մտնող հետիոտներին. նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը կամ/և որն ազդանշան է տալիս բարձրախոս սարքով, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցին, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգնել։
Տոմս №23 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել ավտոբուսի վարորդին, որն ավարտում է խաչմերուկով անցումը:

1 պարտավոր է
2 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №63 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է արգելվում երթևեկել սլաքի ուղղությամբ լուսացույցի այս ազդանշանի ժամանակ, եթե խաչմերուկից հետո երթևեկելի մասը խցանված է տրանսպորտային միջոցներով։

1 երկու ավտոմոբիլների վարորդներին
2 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդին
3 Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
4 Միայն մոխրագույն ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե առաջացել է այնպիսի խցանում, որ նա, ենթադրաբար, ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում և դրանով խոչընդոտել լայնական ուղղությամբ երթևեկությունը։ Այս կանոնը գործում է նաև այն դեպքում, եթե լուսացույցի լուսային ազդանշանները թույլատրում են երթևեկությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №75 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե լուսացույցն անջատված է:

1 Նախ պետք է անցնի ավտոբուսը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ տրամվայը
2 առաջինը պետք է անցնի տրամվայը, այնուհետև՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ ավտոբուսը և մոտոցիկլը
3 առաջինը պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, այնուհետև՝ ավտոբուսը, այնուհետև՝ տրամվայը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
4 առաջինը պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, այնուհետև՝ տրամվայը, վերջում՝ ավտոբուսը և մոտոցիկլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վրա ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.7.1. Դուրս գալ միակողմանի երթևեկությամբ ճանապարհ

Ցույց է տալիս դուրս գալը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։ Նշանները տեղադրվում են բոլոր կողային մուտքերի առջև։ Նշանները կարող են չտեղադրվել հարակից տարածքից ելքի և ճանապարհի հատման վայրում, եթե այդ տարածք մուտքը հնարավոր է միայն 5.5 նշանով նշված ճանապարհից։

Տոմս №102 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 Սկզբում պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ մոտոցիկլը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
2 Սկզբում պետք է անցնի մոտոցիկլը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
3 Սկզբում պետք է անցնի մարդատար ավտոմոբիլը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ մոտոցիկլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում. ա) լուսացույցի կանաչ ազդանշանի միացման ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև տրամվայների վարորդները միմյանց նկատմամբ. բ) լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №105 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 տրամվայի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և անռելս տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը այլ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №106 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 տրամվայի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին

Տոմս №107 — իրավիճակի նկար

Տոմս №108 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է առաջինն անցնի խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 տրամվայի և մոտոցիկլի վարորդները
2 Մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և անռելս տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը այլ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №109 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 տրամվայի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, եթե լուսացույցի կամ կարգավորողի ազդանշանները միաժամանակ թույլատրում են ռելսային և անռելս տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ռելսային տրանսպորտային միջոցն ունի առավելություն՝ անկախ իր երթևեկության ուղղությունից, սակայն լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը այլ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №110 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կապույտ ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ լուսացույցի այս ազդանշանի դեպքում:

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ կանաչ լուսային ազդանշանը թույլատրում է երթևեկությունը: Նույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ այլ ճանապարհ դուրս գալու կամ ճանապարհին հարակից տարածք մտնելու համար աջ կամ ձախ թեքվելուց առաջ, այնպես, որ չխախտվեն սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետով և սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջները, եթե տրանսպորտային միջոցի վարորդը մտադիր է ճանապարհից դուրս գալ ձախ կողմից, տրանսպորտային միջոցը, որքան դա հնարավոր է, պետք է մոտենա ճանապարհի երթևեկելի մասի առանցքին (երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին) կամ երթևեկելի մասի ձախ եզրին (միակողմանի երթևեկությամբ ճանապարհին), իսկ եթե այն մտադիր է դուրս գալ մեկ այլ երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ, թեքումը պետք է կատարի այնպես, որ երթևեկելի մասերի հատումից դուրս գալիս տրանսպորտային միջոցը չհայտնվի հանդիպակաց երթևեկության կողմում:
Տոմս №115 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդն է պարտավոր զիջել ճանապարհը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում լուսացույցի այս ազդանշանի ժամանակ։

1 կանաչ ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի կանաչ ազդանշանը միացված ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև երթևեկող տրամվայների վարորդները։
Տոմս №116 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Երկնագույն ավտոմոբիլի վարորդին
2 դեղին ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղությունից երթևեկող տրանսպորտային միջոցին։
Տոմս №118 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է սպիտակ ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե լուսացույցում միացված է դեղին թարթող լուսային ազդանշանը:

1 ինչպես տրամվայի վարորդի, այնպես էլ կարմիր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Միայն տրամվայի վարորդի նկատմամբ
3 միայն կարմիր ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ դեղին թարթող լուսային ազդանշանը թույլատրում է երթևեկությունը և տեղեկացնում է չկարգավորվող խաչմերուկի, հետիոտնային կամ հեծանվային անցման առկայության կամ սպասվող վտանգի մասին։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի անռելս տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №126 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
2 կարմիր ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի կանաչ ազդանշանը միացված ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև երթևեկող տրամվայների վարորդները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №141 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Ավտոբուսի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի կանաչ ազդանշանը միացված ժամանակ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև միմյանց միջև երթևեկող տրամվայների վարորդները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №142 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 A ուղղությամբ
3 B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի ենթակետի համաձայն՝ ճանապարհի երթևեկելի մասի այն գոտիներում, որտեղ երթևեկության ուղղությունը փոխվում է հակառակի, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում է ռևերսիվ լուսացույց՝ կարմիր X նշանի լուսային ազդանշանով և դեպի ներքև ուղղված կանաչ սլաքով։ Այդ ազդանշանը և սլաքը համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտում, որի վերևում դրանք տեղակայված են։ Ռևերսիվ լուսացույցի հիմնական գունավոր լուսային ազդանշաններին կարող է ավելացվել անկյունագծով դեպի ներքև՝ աջ կամ ձախ թեքված սլաքով դեղին կամ սպիտակ լուսային ազդանշան, որի միացումը տեղեկացնում է գունավոր լուսային ազդանշանի հետագա փոփոխության և սլաքով նշված գոտի վերադասավորվելու պարտավորության մասին։ Երկու կողմից 1.9 ճանապարհային գծանշմամբ նշված գոտու վերևում գտնվող անջատված ռևերսիվ լուսացույցն արգելում է դուրս գալ այդ գոտի։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.19.2. Հետիոտնային անցում

Ճանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №143 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 Միայն A ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի ենթակետի համաձայն՝ ճանապարհի երթևեկելի մասի այն գոտիներում, որտեղ երթևեկության ուղղությունը փոխվում է հակառակի, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում է ռևերսիվ լուսացույց՝ կարմիր X նշանի լուսային ազդանշանով և դեպի ներքև ուղղված կանաչ սլաքով։ Այդ ազդանշանը և սլաքը համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտում, որի վերևում դրանք տեղակայված են։ Ռևերսիվ լուսացույցի հիմնական գունավոր լուսային ազդանշաններին կարող է ավելացվել անկյունագծով դեպի ներքև՝ աջ կամ ձախ թեքված սլաքով դեղին կամ սպիտակ լուսային ազդանշան, որի միացումը տեղեկացնում է գունավոր լուսային ազդանշանի հետագա փոփոխության և սլաքով նշված գոտի վերադասավորվելու պարտավորության մասին։ Երկու կողմից 1.9 ճանապարհային գծանշմամբ նշված գոտու վերևում գտնվող անջատված ռևերսիվ լուսացույցն արգելում է դուրս գալ այդ գոտի։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ