Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողությունն է տարածվում միայն երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ դրանք տեղադրված են:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Արգելում է ձախ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Արգելում է աջ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։