Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հետիոտնային գոտի հայտարարված վայրում և բնակելի գոտում արգելվում են տարանցիկ երթևեկությունը, ուսումնական վարումը և միացված շարժիչով կայանումը. ընդ որում, հետիոտնն առավելություն ունի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.21. Բնակելի գոտիՏարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։
8.3.1.-8.3.3. Գործողության ուղղությունըՑույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։