Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.1, 1.2, 1.10, 1.11, 1.23, 1.24 և 1.26 նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առնվազն 50 մետր հեռավորության վրա։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.24. ԵրեխաներԶգուշացնում է ճանապարհի հատվածի մոտ մանկական հաստատության առկայության մասին, որտեղից մեծ է երեխաների երթևեկելի մասում հայտնվելու հավանականությունը։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
1.26. Ճանապարհային աշխատանքներՃանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։ Երթևեկելի մասում կարճատև աշխատանքներ կատարելիս նշանը տեղադրվում է աշխատանքների կատարման վայրից 10−15 մետր հեռավորության վրա՝ առանց 8.1.1 ցուցանակի։
1.29. ՔարաթափումՃանապարհի հատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից կամ քարաթափումից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։