Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ:
1IV
2II
3I
4III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.5 կետի համաձայն՝ 4.5 «Հետիոտնային արահետ» ճանապարհային նշանը՝ հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ կրկնակի՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի համար թույլատրված երթևեկության ուղղությունը։
1I
2IV
3II
4III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1- 4.9.3 «Վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցով երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռ փոխադրող այն տրանսպորտային միջոցով երթևեկության թույլատրելի ուղղությունը, որը Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինի «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1՝ ուղիղ, 4.9.2՝ աջ, 4.9.3՝ ձախ։
Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ:
1իրավունք չունի
2Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (Թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով: Նույն հավելվածի 8-րդ գլխի (Լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.4.1-8.4.8 կետերի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցների տեսակը, որոնց վրա տարածվում է նշանի գործողությունը, իսկ նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 8.4.1 ցուցանակը նշանի գործողությունը տարածում է բեռնատար ավտոմոբիլների վրա (կցորդով կամ առանց դրա), որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3,5 տ-ից ավելի է:
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում − ձեռնարկությունը պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. «Վտանգավոր բեռ» – 400X300 մմ չափի, ուղղանկյուն, նարնջագույն թիթեղ՝ շուրջը 15 մմ լայնությամբ սև եզրաշերտով − այդպիսի բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասում, իսկ ցիստեռնի դեպքում − նաև կողքերին (թիթեղի ստորին մասում պետք է նշվի բեռի Միավորված ազգերի կազմակերպության համարը, իսկ վերին մասում − վտանգի նույնականացման համարը։ Դրանք պետք է բաժանվեն 15 մմ հաստությամբ սև հորիզոնական գծով, որը թիթեղը հատում է կես բարձրության վրա). Նույն օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1−4.9.3. «Վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցով երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռ փոխադրող այն տրանսպորտային միջոցի երթևեկության թույլատրված ուղղությունը, որը Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինի «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1 – ուղիղ, 4.9.2 – աջ, 4.9.3 – ձախ։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի համար թույլատրված երթևեկության ուղղությունը։
1Միայն III
2միայն IV
3Միայն II
4Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1−4.9.3. «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռներ փոխադրող այն տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի ուղղությունը, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1՝ ուղիղ, 4.9.2՝ աջ, 4.9.3՝ ձախ։
Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողության գոտում հետադարձն արգելված չէ:
1Միայն II և IV
2Միայն II և III
3Միայն III և IV
4Միայն I և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցային նշաններ) 7.3.1 կետի և նույն կետի ծանոթագրության համաձայն՝ 7.3.1 «Հետադարձի տեղ» ճանապարհային նշանը ցույց է տալիս հետադարձի տեղը։ 7.3.1 և 7.3.2 նշանները տեղադրվում են հետադարձի տեղից առաջ կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանները ձախ շրջադարձ չեն թույլատրում։ Նույն հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.3 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.3 «Երթևեկություն դեպի ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլ են տալիս նաև հետադարձ կատարել։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։