imecadine.ge

Երկաթուղային գծանց

27 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Անցման կանոններ, արգելքներ և գործողություններ գծանցում կանգնելիս։

Շրջադարձում երթևեկելիս ինչպիսի՞ պրոֆիլի ավտոցիստեռնն է ավելի կայուն շրջվելու նկատմամբ։

1 Էլիպսաձև պրոֆիլի
2 Կլոր պրոֆիլի
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է դասավորված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է դասավորված, քան չբեռնվածինը։ Էլիպսաձև պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնի ծանրության կենտրոնը դասավորված է ավելի ցածր, քան կլոր պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնինը, ուստի էլիպսաձև պրոֆիլ ունեցող ավտոցիստեռնն ավելի կայուն է շրջվելու նկատմամբ։

Հեղուկ բեռ փոխադրելու դեպքում ավտոցիստեռնն ավելի կայուն է շրջվելու նկատմամբ, եթե ցիստեռնը լցված է՝

1 75%-ով
2 Կիսով չափ
3 Ամբողջությամբ
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է գտնվում տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից: Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է գտնվում, քան չբեռնվածինը: Ավտոցիստեռնով հեղուկ բեռ փոխադրելու դեպքում պետք է հաշվի առնել նաև, որ չլցված ցիստեռնում հեղուկը տեղաշարժվելու հնարավորություն ունի, ինչն առաջացնում է լրացուցիչ գործող իներցիոն ուժ և նվազեցնում է տրանսպորտային միջոցի կայունությունը շրջվելու նկատմամբ:

Թեքադարձում երթևեկելիս ավտոգնացքի սահելը, շրջվելը և ծալվելը կարող է առաջացնել՝

1 միայն գերազանցված արագությունը
2 Միայն ղեկանիվի կտրուկ պտտումը
3 միայն կտրուկ արգելակումը
4 Ինչպես գերազանցված արագությունը, այնպես էլ ղեկանիվի կտրուկ պտտումը և կտրուկ արգելակումը
Օրենքի բացատրություն
Շրջադարձում երթևեկելիս արագությունը պետք է ընտրել՝ հաշվի առնելով, որ մեծ է ավտոգնացքի սահելու, ծալվելու և շրջվելու վտանգը։ Շրջադարձերը պետք է անցնել սահուն, չպետք է կատարել կտրուկ արգելակում, պետք է երթևեկել ցածր արագությամբ։ Ղեկանիվի կտրուկ պտտումը, կտրուկ արգելակումը կամ գերազանցված արագությունը կցորդի մեծ իներցիայի ազդեցությամբ կարող են դառնալ ավտոգնացքի սահելու, շրջվելու և ծալվելու պատճառ։

Սայթաքուն ճանապարհին վերելքով երթևեկելիս ավտոգնացքի սահելը, շրջվելը և ծալվելը կարող է առաջացնել՝

1 Միայն ղեկանիվի կտրուկ պտտումը
2 միայն կտրուկ արգելակումը
3 ինչպես ղեկանիվի կտրուկ պտտումը, այնպես էլ կտրուկ արգելակումը
Օրենքի բացատրություն
Ձմեռային պայմաններում վերելքով երթևեկելիս վարորդը պետք է միացնի ցածր փոխանցում կամ միացնի բաշխիչ տուփը, որպեսզի բացառի վերելքում փոխանցումը փոխելու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կարող է առաջացնել տանող անիվների բուքսավորում։ Վերելքում սառույցով պատված ճանապարհի պայմաններում ավտոմոբիլը չի կարողանա վերսկսել երթևեկությունը, և կցորդն ինքնաբերաբար կսկսի սահել հետ։ Սայթաքուն ճանապարհին ղեկանիվի կտրուկ պտտումը կամ արգելակումը նույնպես կարող է դառնալ ավտոմոբիլի և կցորդի սահքի, ծալվելու կամ շրջվելու պատճառ։

Թեքադարձում երթևեկելիս ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի դինամիկ միջանցքը մեծ է առանձին ավտոմոբիլի դինամիկ միջանցքից՝

1 5%-ով
2 10-40%-ով
3 50-70%-ով
Օրենքի բացատրություն
Շրջադարձում երթևեկելիս ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսների երթևեկության համար անհրաժեշտ գոտին զգալիորեն լայնանում է։ Շրջադարձի ժամանակ քարշակող ավտոմոբիլի առջևի անիվները զբաղեցնում են շրջադարձի կենտրոնին հակառակ կողմը, իսկ ավտոմոբիլի հետևի և կցորդի անիվները՝ շրջադարձի կենտրոնի կողմը։ Ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսի դինամիկ միջանցքը 10-40%-ով ավելի մեծ է, քան առանձին ավտոմոբիլի և սովորական ավտոբուսի դինամիկ միջանցքը։

Ավտոգնացքով և հոդակապավոր ավտոբուսով վազանց կատարելիս վազանցվող տրանսպորտային միջոցի նկատմամբ անվտանգ կողային միջակայքը նպատակահարմար է, որ չլինի՝

1 1,5 մետրից պակաս
2 1 մետրից պակաս
3 2 մետրից պակաս
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ անվտանգության ապահովման նպատակով վազանցի պահին վարորդը վազանցվող տրանսպորտային միջոցի (միջոցների) համար պետք է թողնի բավարար կողային տարածություն։ Վազանցից առաջ վարորդը պետք է համոզվի, որ երթևեկելի մասի լայնությունը հնարավորություն է տալիս վազանցվող տրանսպորտային միջոցի նկատմամբ պահպանել ոչ պակաս, քան 1-1,5 մետր կողային միջակայք։ Ավտոգնացքների և հոդակապավոր ավտոբուսների վարորդները լրացուցիչ պետք է հաշվի առնեն, որ կցորդի կողային տեղաշարժը մեծացնում է տրանսպորտային կազմի դինամիկ միջանցքը 10-40%-ով։ Անվտանգ կողային միջակայքն այս դեպքում չպետք է լինի 2 մետրից պակաս։

Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժե՞շտ է արդյոք պահպանել ավելի մեծ հեռավորություն առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս։

1 Ոչ, քանի որ ավտոգնացքի վարորդի փորձառության պատճառով նրա ռեակցիայի ժամանակն ավելի կարճ է, քան մյուս վարորդներինը
2 այո, քանի որ մեծ զանգվածի պատճառով ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի մեծ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
3 Ոչ, քանի որ ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի կարճ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
Օրենքի բացատրություն
Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժեշտ է առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից ավելի մեծ հեռավորություն պահպանել, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս, քանի որ ավտոգնացքի մեծ զանգվածը և արգելակների արձագանքման համար անհրաժեշտ ժամանակը թույլ չեն տալիս արագ արգելակել։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ