1
Ճանապարհի տվյալ հատվածում մարդատար և բեռնատար ավտոմոբիլներով երթևեկությունը
2
Բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը՝ անկախ վազանցվող տրանսպորտի արագությունից
3
3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկողի)
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.22 կետի համաձայն՝ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլով վազանցն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվի)։