imecadine.ge

Վազանց և հանդիպակացի կողանցում

43 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Որտեղ է վազանցը թույլատրված, որտեղ՝ արգելված, նեղ ճանապարհին առավելությունը։

Ճանապարհային երթևեկության ընթացքում ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ ձայնային և լուսային ազդանշաններ տալը վարորդին՝

1 Տալիս է առավելություն
2 Առավելություն չի տալիս
3 չի տալիս առավելություն միայն օպերատիվ տրանսպորտային միջոցների նկատմամբ
4 առավելություն է տալիս ճանապարհային երթևեկության այն կոնկրետ մասնակցի համեմատ, ում նկատմամբ կիրառվում են նշված ձայնային և լուսային ազդանշանները
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ձայնային և լուսային ազդանշաններ տալը վարորդին առավելություն չի տալիս ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։

Եթե վազանցի ժամանակ ի հայտ է եկել խոչընդոտ կամ վտանգ, որը վարորդը չէր կարող կանխատեսել մինչև վազանցն սկսելը, վարորդը պարտավոր է՝

1 Դադարեցնի վազանցը
2 Տա ձայնային ազդանշան և շարունակի վազանցի մանևրի կատարումը
3 Բարձրացնի արագությունը, որպեսզի ժամանակին ավարտի վազանցի մանևրը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ եթե վազանցի ժամանակ առաջացել է խոչընդոտ կամ վտանգ, որը վարորդը չէր կարող կանխատեսել վազանցն սկսելուց առաջ, կամ եթե նա չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, վարորդը պարտավոր է դադարեցնել վազանցը։ Եթե վարորդը դադարեցրել է վազանցը և մտադիր է վերադառնալ նախկինում զբաղեցրած երթևեկության գոտի, իր հետևից ընթացող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է նրան դրա հնարավորությունը տան։
Տոմս №1274 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ իրավունք ունի «C1» ենթակարգի ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը ճանապարհի այս հատվածում:

1 միայն B ուղղությամբ
2 Միայն A ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.6 կետի համաձայն՝ 4.6 «Նվազագույն արագության սահմանափակում»՝ սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նույն հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.14 կետի համաձայն՝ 8.14 «Երթևեկության գոտի»՝ ցույց է տալիս երթևեկության գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի գործողությունը։ Ցուցանակը տեղադրվում է երթևեկության գոտու վերևում։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան նշանով երթևեկությունը թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ավտոմայրուղիներում 80 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ 70 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ