Տրված ճանապարհային նշանների համակցություններից որի՞ գործողությունն է տարածվում միայն մարդատար ավտոմոբիլի վրա:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են այն բեռնատար ավտոմոբիլի վրա (կցորդով կամ առանց դրա), որի թույլատրելի առավելագույն զանգվածը 3,5 տ-ից ավելի է։
Արգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցների վրա։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակ և մուտքը այլ հարակից տարածք։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են ցանկացած տեսակի կցորդով և կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլի կամ տրակտորի վրա, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակող տրանսպորտային միջոցի վրա։
Սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են մարդատար ավտոմոբիլի վրա։