Ո՞ր ավտոմոբիլի վարորդի մոտ է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե մարդատար ավտոմոբիլը դուրս է գալիս ավտոլցակայանի տարածքից։
1մարդատար ավտոմոբիլի վարորդին
2Մոպեդի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցին և հետիոտնին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ այն հետիոտնին, հեծանվորդին, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին, որոնց ճանապարհն ինքը հատում է։
Իրավունք ունի՞ արդյոք հետիոտնը տեղաշարժվել հեծանվային ուղով հետիոտնային ուղու, մայթի և ճանապարհի եզրաշերտի բացակայության կամ դրանք օգտագործելու անհնարինության դեպքում, եթե երթևեկության ինտենսիվությունը դա թույլ է տալիս։
1իրավունք չունի
2Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետիոտնային արահետի, մայթի և ճանապարհի եզրաշերտի բացակայության կամ դրանք օգտագործելու անհնարինության դեպքում հետիոտնը կարող է տեղաշարժվել ճանապարհի երթևեկելի մասով։ Եթե կա հեծանվային արահետ, և երթևեկության ինտենսիվությունը թույլ է տալիս, հետիոտներն իրավունք ունեն տեղաշարժվել դրանով, սակայն չպետք է դժվարացնեն հեծանիվների և մոպեդների երթևեկությունը։
Արգելվա՞ծ է արդյոք ավտոմոբիլով մոպեդի վազանցը կարգավորվող խաչմերուկում՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու
1Արգելված է
2Արգելված չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ խաչմերուկից դուրս անցնող ճանապարհի հետ հեծանվային արահետի չկարգավորվող հատման վայրում հեծանիվի և մոպեդի վարորդները պետք է ճանապարհը զիջեն այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին։
Կանգնած տրանսպորտային միջոցի դուռը չպետք է բացված լինի ճանապարհի երթևեկելի մասի, հեծանվային ուղու կամ հեծանվային գոտու կողմից՝
115 րոպեից ավելի
220 րոպեից ավելի
35 րոպեից ավելի
4ուղևորների նստելու-իջնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի երկար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է բացել տրանսպորտային միջոցի դուռը մինչև դրա լրիվ կանգառը։ Դուռը բացելը չպետք է խոչընդոտ կամ վտանգ ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։ Ճանապարհի երթևեկելի մասի, հեծանվաուղու կամ հեծանիվների երթևեկության գոտու կողմից տրանսպորտային միջոցի դուռը չպետք է բաց լինի ուղևորների նստելու-իջնելու համար անհրաժեշտ ժամանակից ավելի։ Ճանապարհի երթևեկելի մասի կողմից կամ տրանսպորտային միջոցի հետևի կողմից ուղևորների նստելը-իջնելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա վտանգ չի ստեղծի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համար։
2ճանապարհ, որով երթևեկող վարորդները ճանապարհը զիջելու պարտավորություն ունեն
3ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանը նշում է ավտոմայրուղի, որի վրա գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։
1ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար
2Երթևեկելի գոտի, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմոբիլներով երթևեկության համար
3Տրանսպորտային միջոցների կայանման վայրը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.3 կետի համաձայն՝ 5.3 «Ավտոմոբիլային ճանապարհ» ճանապարհային նշան՝ ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ավտոմոբիլային ճանապարհի վերջը։
1II
2III
3I
4IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.4 կետի համաձայն՝ 5.4 «Ավտոմոբիլային ճանապարհի վերջ» ճանապարհային նշանը ցույց է տալիս 5.3 նշանով նշված ճանապարհի վերջը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ:
1II
2III
3I
4IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.5 կետի համաձայն՝ 5.5 «Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ» ճանապարհային նշանը՝ ճանապարհ կամ երթևեկելի մաս, որի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ճանապարհ, որտեղ երթուղային տրանսպորտային միջոցը երթևեկում է հատուկ առանձնացված երթևեկագոտով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ։
1II
2III
3IV
4I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.11 կետի համաձայն՝ 5.11 «Երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտիով ճանապարհ» ճանապարհային նշան՝ ճանապարհ, որով երթուղային տրանսպորտային միջոցը երթևեկում է հատուկ առանձնացված գոտով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկության այն գոտու վրա, որի վրա այն տեղադրված է։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ճանապարհ, որտեղ երթուղային տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված երթևեկագոտով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքի հետ զուգընթաց ուղղությամբ։
1II
2I
3IV
4III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (Հատուկ թելադրանքների նշաններ) 5.14 կետի համաձայն՝ 5.14 «Երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկելի գոտի» ճանապարհային նշանը՝ ճանապարհ, որով երթուղային տրանսպորտային միջոցը երթևեկում է հատուկ առանձնացված գոտով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքի հետ նույն ուղղությամբ: Նշանի գործողությունը տարածվում է այն երթևեկելի գոտու վրա, որի վրա այն տեղադրված է: Ճանապարհի աջ կողմում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասի ծայրահեղ աջ գոտու վրա:
Ճանապարհի աջ կողմում տեղադրված տրված ճանապարհային նշանի գործողությունը տարածվում է՝
1Երթևեկելի մասի ամբողջ լայնությամբ
2Երթևեկելի մասի ծայրահեղ աջ գոտում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.14 կետի համաձայն՝ 5.14 «Երթուղային տրանսպորտային միջոցների համար նախատեսված երթևեկության գոտի» ճանապարհային նշանը նշում է ճանապարհ, որտեղ երթուղային տրանսպորտային միջոցը երթևեկում է հատուկ առանձնացված գոտով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքի զուգընթաց ուղղությամբ։ Նշանի գործողությունը տարածվում է այն երթևեկության գոտու վրա, որի վերևում այն տեղադրված է։ Ճանապարհի աջ կողմում տեղադրված նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասի ծայրահեղ աջ գոտու վրա։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս տարածքը (գոտին), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկությունը սահմանող կանոնները:
1IV
2II
3I
4III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.21 կետի համաձայն՝ 5.21 «Բնակելի գոտի» ճանապարհային նշանը՝ տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող կանոնների պահանջները։
1Միայն I և III
2Միայն II և III
3Միայն I և II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքների նշաններ) 5.23.1 և 5.23.2 կետերի համաձայն՝ ճանապարհային նշաններ. - 5.23.1 «Բնակավայրի սկիզբ»՝ ցույց է տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները։ - 5.23.2 «Բնակավայրի սկիզբ»՝ ցույց է տալիս ճանապարհի կառուցապատված հատվածի սկիզբը, որը չի մտնում որևէ բնակավայրի մեջ, և որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները (ամառանոցային ավաններ, առանձին տեղակայված հաստատություններ և այլն)։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս բնակավայրի սկիզբը, որը չի մտնում որևէ բնակավայրի մեջ, և որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները (ամառանոցային ավաններ, առանձին կանգնած հաստատություններ և այլն):
1I
2III
3II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.23.2 կետի համաձայն՝ 5.23.2 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանը ցույց է տալիս կառուցապատված ճանապարհահատվածի սկիզբը, որը չի մտնում որևէ բնակավայրի մեջ, և որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները (ամառանոցային ավաններ, առանձին կանգնած հաստատություններ և այլն)։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում տարածք, որի սահմաններում սահմանափակված է երթևեկության առավելագույն արագությունը։
1II
2IV
3I
4III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.31 կետի համաձայն՝ 5.31. «Առավելագույն արագության սահմանափակման գոտի» ճանապարհային նշան։ Նշում է տարածք, որի սահմաններում սահմանափակված է երթևեկության առավելագույն արագությունը։
«Ավտոգնացք» ճանաչման նշանը պարտադիր պետք է ամրացվի՝
1Միայն հոդակապավոր ավտոբուսի վրա
2միայն ավտոգնացքի վրա
3Ինչպես ավտոգնացքի, այնպես էլ հոդակապավոր ավտոբուսի վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր են սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վերևում հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր. ամրացվում է ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսի վրա։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում այլ ճանապարհից ավտոմայրուղի դուրս գալու միացման տեղը։
1I
2III
3IV
4II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքների նշաններ) 5.36 կետի համաձայն՝ 5.36 «Միաձուլման տեղ» ճանապարհային նշանը՝ այլ ճանապարհից ավտոմայրուղի ելքի (արագացման գոտու) միաձուլման տեղը ավտոմայրուղու հետ։
Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա:
1Միայն III
2Միայն II
3Միայն I
4երեքը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վրա հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր, - ամրացվում է ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա։
Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում խոշոր եզրաչափերով բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասում։
1Միայն III
2Միայն I
3Միայն II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. դ) «Ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) բեռ»՝ 400X400 մմ չափի ցուցանակ, որի վրա անկյունագծով գծված են 50 մմ լայնությամբ, լուսանդրադարձնող մակերեսով, իրար հաջորդող կարմիր և սպիտակ շերտեր, ամրացվում է ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) և սույն օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների առջևի և հետևի կողմերում։
Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում այն տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց դրա գերազանցում է 20 մետրը, և երկու կամ ավելի կցորդով ավտոգնացքի վրա:
1Միայն II
2Միայն III
3Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. ե) «Երկար տրանսպորտային միջոց»՝ 1200X200 մմ-ից ոչ պակաս չափի, 40 մմ լայնությամբ կարմիր եզրագծով և լուսանդրադարձնող մակերեսով դեղին ուղղանկյուն, ամրացվում է այն ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց բեռի գերազանցում է 20 մետրը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների այն կազմի վրա, որում երկու կամ երկուսից ավելի կցորդ կա։ Եթե նշված չափի նշանի ամրացումն անհնար է, թույլատրվում է ամրացնել 600X200 մմ-ից ոչ պակաս չափի երկու միանման նշան՝ տրանսպորտային միջոցի առանցքի նկատմամբ համաչափ։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։