imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

822 պաշտոնական տոմս — D1 կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

# 2
Տոմս №2 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս ճանապարհը զիջել հետիոտներին:

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ վարորդը հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս կամ ճանապարհից նման տարածք մուտք գործելիս պետք է ճանապարհը զիջի հետիոտներին։
Տոմս №10 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի հետադարձի մանևր կատարել՝

1 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
2 միայն B ուղղությամբ
3 Միայն A ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 4.3 կետի համաձայն՝ 4.3 «Շրջանաձև երթևեկություն» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №12 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Մոտոցիկլի վարորդին
2 մարդատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 2.3 կետի համաձայն՝ 2.3 «Զիջիր ճանապարհը» ճանապարհային նշանը՝ ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը հատվող ճանապարհով երթևեկող վարորդին։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1.13 կետի համաձայն՝ 1.13. հորիզոնական ճանապարհային գծանշումը նշում է այն վայրը, որտեղ վարորդն անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և զիջի ճանապարհը հատվող ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №13 — իրավիճակի նկար

Սլաքների հատման տեղում ճանապարհը զիջելու պարտավորություն առաջանում է՝

1 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
2 կարմիր ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը սահմանված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է նրան աջից։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 2-րդ գլխի 2.3 կետի համաձայն՝ 2.3 «Զիջե՛ք ճանապարհը» ճանապարհային նշան՝ ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին. նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 2.3 և 2.4 նշանների գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №14 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս նա չէր կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։
Տոմս №22 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կապույտ ավտոմոբիլի վարորդին
2 դեղին ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետերի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում լուսացույցի լրացուցիչ սեկցիայում հիմնական դեղին կամ կարմիր լուսային ազդանշանի հետ միասին միացված սլաքի ուղղությամբ երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այլ ուղղություններից երթևեկող տրանսպորտային միջոցին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №23 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել ավտոբուսի վարորդին, որն ավարտում է խաչմերուկով անցումը:

1 պարտավոր է
2 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №27 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդին երթևեկությունն արգելվում է՝

1 A ուղղությամբ
2 B ուղղությամբ
3 C ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այնպիսի խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1.1 կետի համաձայն՝ 1.1 հորիզոնական ճանապարհային գծանշումը բաժանում է հակադիր ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը և ճանապարհի վտանգավոր հատվածում նշում է երթևեկության գոտու սահմանը կամ երթևեկելի մասի սահմանը, որոնց վրա մուտք գործելն արգելված է. նշում է տրանսպորտային միջոցի կայանման վայրի սահմանը և այն ճանապարհի երթևեկելի մասի եզրը, որը երթևեկության պայմաններով չի դասվում ավտոմայրուղիների շարքին։ 1.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում տեղակայված 1.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.6. Համարժեք ճանապարհների հատում

Համարժեք ճանապարհների հատումով խաչմերուկ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №39 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի դեպքում:

1 Դեղին և կարմիր ավտոմոբիլների վարորդները
2 Դեղին և կապույտ ավտոմոբիլների վարորդները
3 Բեռնատար, դեղին և կարմիր ավտոմոբիլների վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։
Տոմս №52 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 Կանաչ ավտոմոբիլի վարորդը
2 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
3 Կարմիր ավտոմոբիլի վարորդը
4 Դեղին ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ցանկացած երթևեկելի մասում, զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երեք կամ ավելի երթևեկության գոտիների առկայության դեպքում, ծայրահեղ ձախ երթևեկության գոտին զբաղեցնելը թույլատրվում է միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ մյուս երթևեկության գոտիները զբաղված են, ինչպես նաև վազանցի, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով, իսկ բեռնատար ավտոմոբիլների համար՝ միայն ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ։
Տոմս №59 — իրավիճակի նկար

Ճանապարհային երթևեկության ո՞ր մասնակցի նկատմամբ է մարդատար ավտոմոբիլի վարորդի մոտ առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում՝

1 Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
2 Միայն հետիոտնի նկատմամբ
3 ինչպես մոտոցիկլի վարորդի, այնպես էլ հետիոտնի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ եթե վարորդը թեքվում է մեկ այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ թեքումը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը սահմանված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.21. Բնակելի գոտի

Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։

8.3.1.-8.3.3. Գործողության ուղղությունը

Ցույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։

Տոմս №61 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 սպիտակ ավտոմոբիլի վարորդը
2 Դեղին ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այն խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

Տոմս №63 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է արգելվում երթևեկել սլաքի ուղղությամբ լուսացույցի այս ազդանշանի ժամանակ, եթե խաչմերուկից հետո երթևեկելի մասը խցանված է տրանսպորտային միջոցներով։

1 երկու ավտոմոբիլների վարորդներին
2 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդին
3 Ոչ մի ավտոմոբիլի վարորդին
4 Միայն մոխրագույն ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վարորդը չպետք է դուրս գա խաչմերուկ, եթե առաջացել է այնպիսի խցանում, որ նա, ենթադրաբար, ստիպված կլինի կանգ առնել խաչմերուկում և դրանով խոչընդոտել լայնական ուղղությամբ երթևեկությունը։ Այս կանոնը գործում է նաև այն դեպքում, եթե լուսացույցի լուսային ազդանշանները թույլատրում են երթևեկությունը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Տոմս №64 — իրավիճակի նկար

Մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկությունը շարունակել՝

1 Միայն B և C ուղղություններով
2 միայն A, C և D ուղղություններով
3 Միայն D ուղղությամբ
4 A, B, C և D ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4.1.2 կետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքով ցույց տրված ուղղությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.2. Երթևեկություն դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Եթե լուսացույցի առջև կանգնած են երեխաներ, լուսացույցին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է հաշվի առնի՝

1 միայն այն հանգամանքը, որ խմբից հրելով երեխաներից որևէ մեկին կարող են ստիպել դուրս գալ երթևեկելի մաս
2 միայն այն հանգամանքը, որ երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս՝ նախքան իրենց համար երթևեկությունը թույլատրող լուսացույցի ազդանշանի միանալը
3 Այս տոմսում թվարկված բոլոր հանգամանքները
4 Միայն այն հանգամանքը, որ երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը դեղինով փոխվելուն պես
Օրենքի բացատրություն
Եթե լուսացույցի առջև երեխաները պատրաստվում են անցնել ճանապարհը, լուսացույցին մոտեցած տրանսպորտային միջոցի վարորդը պետք է հաշվի առնի, որ. - երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս լուսացույցի կանաչ լուսային ազդանշանը դեղինով փոխվելուն պես. - խմբից հրելով երեխաներից որևէ մեկին կարող են ստիպել դուրս գալ երթևեկելի մաս. - երեխաները կարող են դուրս գալ երթևեկելի մաս նախքան իրենց համար լուսացույցի թույլատրող ազդանշանի միանալը։
Տոմս №70 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 դեղին ավտոմոբիլի վարորդին
2 Մոտոցիկլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե տրանսպորտային միջոցների երթևեկության հետագծերը հատվում են, իսկ անցման հերթականությունը որոշված չէ, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է իրեն աջից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

Տոմս №74 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կարող է շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ կարգավորողի այս ազդանշանի դեպքում:

1 Երկու տրանսպորտային միջոցների վարորդը
2 Միայն դեղին ավտոմոբիլի վարորդը
3 Միայն տրամվայի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար։ Ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի երթևեկելի մասով անցնելու կարգավորողի թիկունքի հետևով։
Տոմս №77 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 առաջինը պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, այնուհետև՝ դեղին ավտոմոբիլը, վերջում՝ տրոլեյբուսը
2 Սկզբում պետք է անցնի դեղին ավտոմոբիլը, հետո՝ բեռնատար ավտոմոբիլը, վերջում՝ տրոլեյբուսը
3 Սկզբում պետք է անցնի տրոլեյբուսը, հետո՝ դեղին ավտոմոբիլը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Տոմս №81 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե ճանապարհային նշանները ծածկված են ձյունով:

1 կարմիր ավտոմոբիլի վարորդին
2 Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը չի կարող որոշել ճանապարհին ծածկույթի առկայությունը (մթության, ձյան, ցեխի կամ այլ պատճառով), և առաջնահերթության նշաններ էլ չկան, համարվում է, որ նա գտնվում է երկրորդական ճանապարհի վրա։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։
Տոմս №83 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ է դեղին ավտոմոբիլի վարորդի համար առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:

1 միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 Ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
3 Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցնելու կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

8.13. Գլխավոր ճանապարհի ուղղությունը

Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։ Ցուցանակը տեղադրվում է 2.1, 2.3 և 2.4 նշանների հետ միասին, երբ խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ