imecadine.ge

Արտաքին լուսային սարքեր և ձայնային ազդանշան

32 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Մոտ/հեռու լույս, մառախուղի լապտերներ, եզրաչափքային լույսեր, ձայնային ազդանշան։

Օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով մոտակա լույսի լուսարձակների և հետևի եզրաչափային լույսերի միացումը պարտադիր է՝

1 միայն երթուղային տրանսպորտային միջոցներին՝ հատուկ նրանց համար հատկացված երթևեկագոտում, հիմնական հոսքին հակառակ երթևեկելիս
2 միայն ավտոբուսով կամ պատշաճ կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով երեխաների խումբ փոխադրելիս
3 Միայն մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակելիս՝ քարշակող տրանսպորտային միջոցի վրա
4 Այս տոմսում թվարկված բոլոր դեպքերում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 8-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել մոտակա լույսի լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը՝ բ) ավտոբուսով կամ պատշաճ կահավորված բեռնատար ավտոմոբիլի թափքով երեխաների խումբ փոխադրելիս. դ) մեխանիկական տրանսպորտային միջոց քարշակելիս՝ քարշակող տրանսպորտային միջոցի վրա. ե) երթուղային տրանսպորտային միջոցի վրա, երբ այն երթևեկում է հատուկ իր համար առանձնացված գոտով՝ հիմնական հոսքին հակառակ ուղղությամբ։

Եթե հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը չի ակնարկում դրա անհրաժեշտության մասին, հեռավոր լույսի լուսարձակները պետք է անջատվեն, և դրանց փոխարեն պետք է միացվեն մոտակա լույսի լուսարձակները հանդիպակացի հետ կողանցման ժամանակ՝ մինչև տրանսպորտային միջոցը ոչ պակաս, քան՝

1 150 մետր հեռավորության վրա
2 300 մետր հեռավորության վրա
3 200 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հեռահար լույսի լուսարձակները պետք է անջատվեն, և դրանց փոխարեն պետք է միացվեն մոտակա լույսի լուսարձակները հետևյալ դեպքերում. բ) հանդիպակաց տրանսպորտային միջոցի հետ կողանցման ժամանակ՝ տրանսպորտային միջոցից ոչ պակաս, քան 150 մետր հեռավորության վրա, որպեսզի լուսարձակների լույսը չշլացնի հանդիպակաց տրանսպորտային միջոցի վարորդին, և նրան հնարավորություն տրվի հանգիստ և անվտանգ շարունակել երթևեկությունը, ինչպես նաև ավելի մեծ հեռավորության վրա, եթե հակառակ ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը լուսարձակի/լուսարձակների լույսի պարբերական փոխանջատմամբ ցույց է տալիս դրա անհրաժեշտությունը։

Հեռավոր լույսի լուսարձակները պետք է անջատվեն և դրանց փոխարեն միացվեն մոտակա լույսի լուսարձակները՝

1 Եթե տեսանելիությունը 300 մետրից պակաս է
2 բնակելի գոտում երթևեկելիս
3 Երբ պետք է խուսափել ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կամ ճանապարհի երկայնքով անցնող նավարկելի կամ երկաթուղային ուղիներից օգտվողների տեսողությունը շլացնելուց
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հեռավոր լույսի լուսարձակները պետք է անջատվեն, և դրանց փոխարեն պետք է միացվեն մոտակա լույսի լուսարձակները հետևյալ դեպքերում. գ) ցանկացած այլ պայմաններում, երբ պետք է խուսափել ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կամ ճանապարհի երկայնքով անցնող նավարկելի կամ երկաթուղային ճանապարհից օգտվողների շլացումից։

Օրվա մութ ժամին բնակավայրում երթևեկելիս, եթե ճանապարհը բավարար լուսավորված է՝

1 պետք է միացվեն մոտակա լույսի լուսարձակները
2 պետք է միացվեն հեռավոր լույսի լուսարձակները
3 պետք է միացվեն եզրաչափային լույսերը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հեռավոր լույսի լուսարձակները պետք է անջատվեն, և դրանց փոխարեն պետք է միացվեն մոտակա լույսի լուսարձակները հետևյալ դեպքերում. ա) բնակավայրում, եթե ճանապարհը բավարար լուսավորված է, և բնակավայրից դուրս, եթե երթևեկելի մասը հավասարաչափ լուսավորված է, և այդ լուսավորությունը բավարար է վարորդի համար բավարար հեռավորության վրա լավ տեսանելիություն ապահովելու համար, ինչպես նաև որպեսզի ճանապարհային երթևեկության այլ մասնակիցները բավարար հեռավորության վրա տեսնեն տվյալ տրանսպորտային միջոցը։

Թույլատրելի՞ է արդյոք տրանսպորտային միջոցներն առջևից կարմիր և հետևից սպիտակ լույսերով սարքավորելը.

1 անթույլատրելի է
2 թույլատրելի է միայն հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա
3 Թույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցը առջևից կարմիր և հետևից սպիտակ լույսերով սարքավորելը։ Անթույլատրելի է փոխել տրանսպորտային միջոցի կառուցվածքը կամ այն սարքավորել լրացուցիչ լույսերով, որոնք կարող են հակասել տվյալ պահանջներին։

Թույլատրելի՞ է արդյոք տրանսպորտային միջոցի կառուցվածքը փոխելը կամ այն լրացուցիչ լույսերով համալրելը։

1 Թույլատրելի չէ
2 Թույլատրելի է միայն օրենսդրությամբ նախատեսված պահանջները պահպանելով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցը առջևից կարմիր և հետևից սպիտակ լույսերով սարքավորելը։ Անթույլատրելի է փոխել տրանսպորտային միջոցի կառուցվածքը կամ այն սարքավորել լրացուցիչ լույսերով, որոնք կարող են հակասել տվյալ պահանջներին։

Բնակավայրում լուսարձակ-պրոժեկտորից և լուսարձակ-որոնիչից կարող է օգտվել՝

1 Ցանկացած վարորդի՝ ցանկության դեպքում
2 Միայն օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդներին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս
3 Միայն վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ լուսարձակ-պրոժեկտորից և լուսարձակ-որոնիչից օգտվելը թույլատրվում է միայն բնակավայրից դուրս, եթե չկա հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոց։ Բնակավայրում այդպիսի լուսարձակներից կարող են օգտվել միայն օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս։

Տրանսպորտային միջոցները կարող են կանգ առնել կամ գտնվել կայանման վայրում՝ առանց որևէ տեսակի արտաքին լուսային սարքերը միացնելու՝

1 այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
2 Միայն երթևեկելի մասի և կարծր ծածկույթ ունեցող կողնակների սահմաններից դուրս
3 Միայն այնպես լուսավորված ճանապարհին, որտեղ տրանսպորտային միջոցը հնարավոր է լավ տեսնել (տարբերել) բավարար հեռավորությունից
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 11-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ անկախ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված պահանջներից՝ մեխանիկական տրանսպորտային միջոցը կարող է կանգառ կատարել կամ գտնվել կայանատեղիում առանց որևէ արտաքին լուսային սարքի միացման. ա) այնպես լուսավորված ճանապարհի վրա, որտեղ տրանսպորտային միջոցը հնարավոր է լավ տեսնել (տարբերել) բավարար հեռավորությունից. բ) երթևեկելի մասից և կոշտ ծածկույթով կողնակներից դուրս։

Օրվա մութ ժամին կամ անբավարար տեսանելիության պայմաններում վերելքի վերջին մոտենալիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է անջատի հեռահար լույսի լուսարձակները և միացնի մոտակա լույսի լուսարձակները՝

1 միայն հանդիպակաց տրանսպորտային միջոցի հայտնվելու դեպքում
2 ցանկացած դեպքում՝ վերելքի վերջին մոտենալիս
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վերելքի վերջին մոտենալիս տրանսպորտային միջոցի վարորդը ցանկացած դեպքում պետք է անջատի հեռավոր լույսի լուսարձակները և միացնի մոտակա լույսի լուսարձակները։

Տրանսպորտային միջոցի ո՞ր արտաքին լուսային սարքերի միացումն է ապահովում ճանապարհի ավելի լավ տեսանելիություն օրվա մութ ժամանակ, ուժեղ ձյան պայմաններում։

1 Հեռակա լույսի լուսարձակները
2 մառախուղի լուսարձակները հեռավոր լույսի լուսարձակների հետ միասին
3 Հակամառախուղային լուսարձակները մոտակա լույսի լուսարձակների հետ միասին
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ, ուժեղ ձյան պայմաններում ճանապարհի ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար նպատակահարմար է հակամառախլդային լուսարձակները միացնել մոտակա լույսի լուսարձակների հետ միասին։

Ստորև թվարկվածներից ավտոմոբիլի ո՞ր հանգույցի սարքինությունը պետք է վարորդը պարբերաբար ստուգի։

1 Միայն ղեկային կառավարման մեխանիզմի
2 Միայն անվադողերի
3 Միայն արտաքին լուսավորման սարքերի
4 Այս տոմսում թվարկված բոլոր հանգույցների
Օրենքի բացատրություն
Ավտոմոբիլի վարորդը պետք է պարբերաբար ստուգի ինչպես ղեկային կառավարման մեխանիզմի, այնպես էլ անվադողերի և արտաքին լուսային սարքերի սարքինությունը:

Ինչպե՞ս է ազդում արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը։

1 Բացասական, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք
2 Դրական, քանի որ մեծ քանակությամբ ժանգը բարելավում է շփման ուժը սկավառակի և կոճղակների միջև
3 սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը չի ազդի արգելակային համակարգի աշխատանքի վրա
Օրենքի բացատրություն
Արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա բացասական ազդեցություն է թողնում արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք:
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ