Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ձեռքի ոսկորի կոտրվածքի դեպքում նրան պետք է՝
1Արմունկում ծալված ձեռքը կախել պարանոցից և վիրակապով ամրացնել իրանին
2ուղղված ձեռքը վիրակապ փաթաթելով ամրացնել իրանին
Օրենքի բացատրություն
Բեկակալ պատրաստելու նյութի բացակայության դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի ձեռքի ոսկրի կոտրվածքի դեպքում նրա արմունկում ծալված ձեռքը պետք է կախել պարանոցից և վիրակապով ամրացնել իրանին։
Ինչպե՞ս է փոխվում մարդատար ավտոմոբիլի արգելակման ճանապարհը կցորդով երթևեկելիս, եթե կցորդը չունի արգելակման համակարգ։
1Չի փոխվում
2նվազում է
3Մեծանում է
Օրենքի բացատրություն
Որքան մեծ է ավտոմոբիլի զանգվածը, այնքան ավելի շատ ուժ և ժամանակ է պահանջվում այն արգելակելու համար։ Կցորդով երթևեկելիս մարդատար ավտոմոբիլի արգելակման ճանապարհը մեծանում է, եթե կցորդն արգելակման համակարգ չունի։
Օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք՝
1այնպես, ինչպես իրականում է
2ավելի շատ, քան իրականում է
3ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Օրվա լուսավոր ժամին հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունը մարդու աչքը որոշում է տարածության մեջ առկա այլ կողմնորոշիչների համեմատությամբ (ճանապարհային նշաններ, գծանշում, ճանապարհամերձ կանաչապատում և այլն), իսկ օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում կողմնորոշումը կատարվում է միայն լուսարձակների լույսով, ուստի հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք ավելի փոքր, քան այն իրականում է։
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի երթևեկությունը սկսելիս միացված առաջին փոխանցումով երկարատև թափ հավաքելու ժամանակ վառելիքի ծախսը՝
1նվազում է
2Չի փոխվում
3Մեծանում է
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի՝ միացված առաջին փոխանցումով երթևեկելիս արագությունը ցածր է, իսկ շարժիչն աշխատում է պտույտների բարձր հաճախականությամբ և պահանջում է ավելի շատ վառելիք։ Երթևեկությունն սկսելիս առաջին փոխանցումը միացրած տրանսպորտային միջոցի երկարատև արագացման ժամանակ վառելիքի ծախսն ավելանում է։
Շրջադարձում երթևեկելիս ո՞ր դեպքում է մարդատար ավտոմոբիլն ավելի կայուն շրջվելու նկատմամբ։
1Ուղևորներով, բայց առանց բեռի
2Բեռով, բայց առանց ուղևորների
3Առանց ուղևորների և բեռի
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է տեղակայված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է տեղակայված, քան չբեռնվածինը։
Տրանսպորտային միջոցը շրջվելու նկատմամբ ավելի կայուն է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է՝
1Վերև
2Ներքև
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է տեղակայված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է տեղակայված, քան չբեռնվածինը։
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցով զառիթափ վայրէջքով երթևեկելիս արգելակման արդյունավետ եղանակն է՝
1Պարբերական սահուն արգելակում՝ միացված կցորդիչով և փոխանցման տուփով
2Արգելակում շարժիչով
3Պարբերական կտրուկ արգելակում անջատված կցորդիչով
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցով զառիթափ վայրէջքով երթևեկելիս արգելակման արդյունավետ եղանակը շարժիչով արգելակումն է։ Որքան կտրուկ է վայրէջքը, այնքան ավելի մեծ զգուշություն է պահանջվում։ Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմոբիլով կտրուկ վայրէջքում շարժիչով արգելակելիս վարորդը պետք է միացնի այնքան ցածր փոխանցում, որքան կտրուկ է վայրէջքը։
Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմոբիլը կտրուկ վայրէջքում շարժիչով արգելակելիս վարորդը փոխանցում ընտրելիս պետք է հաշվի առնի, որ՝
1Որքան զառիթափն ավելի կտրուկ է, այնքան ավելի ցածր պետք է լինի փոխանցումը
2որքան կտրուկ է զառիթափը, այնքան բարձր պետք է լինի փոխանցումը
3փոխանցման ընտրությունը կախված չէ զառիթափի կտրուկությունից
Օրենքի բացատրություն
Որքան զառիթափ է վայրէջքը, այնքան ավելի մեծ զգուշություն է անհրաժեշտ։ Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմոբիլով զառիթափ վայրէջքում շարժիչով արգելակելիս վարորդը, որքան զառիթափ է վայրէջքը, այնքան ավելի ցածր փոխանցում պետք է միացնի։
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը տրանսպորտային հոսքի՝
1Զգալիորեն մեծ է արագությունից
2Զգալիորեն փոքր է արագությունից
3Հավասար է արագությանը
Օրենքի բացատրություն
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը հավասար լինի տրանսպորտային հոսքի արագությանը։
Շրջադարձում երթևեկելիս առջևի տանող առանցքով ավտոմոբիլի հետին կամրջակի սահելու դեպքում վարորդը պետք է՝
1արգելակել և ղեկը պտտել սահքի կողմը
2նվազեցնել վառելիքի մատուցումը և չփոխել ղեկի դիրքը
3Մի փոքր ավելացնի վառելիքի մատուցումը և ղեկով ուղղի երթևեկության ուղղությունը
Օրենքի բացատրություն
Առջևի տանող կամրջակով ավտոմոբիլի հետևի կամրջակի սահքի դեպքում վարորդը պետք է մի փոքր ավելացնի վառելիքի մատուցումը և ղեկով ուղղի երթևեկության ուղղությունը։
Շրջադարձում երթևեկելիս հետին տանող առանցքով ավտոմոբիլի հետին կամրջի սահելու դեպքում վարորդը պետք է՝
1Մի փոքր ավելացնի վառելիքի մատուցումը և չփոխի ղեկի դիրքը
2Արգելակի և ղեկը պտտի սահքի կողմը
3Մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը
Օրենքի բացատրություն
Ոլորանում երթևեկելիս հետևի տանող կամրջակով ավտոմոբիլի հետևի կամրջակի սահքի դեպքում վարորդը պետք է մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը։
Երթևեկելի մասում խորը ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի՝
1Նախապես ընտրված ցածր փոխանցումով և արագությամբ, առանց կտրուկ շրջադարձերի և կանգառների
2Ճանապարհի ծածկույթի վիճակին համապատասխան՝ փոխանցման և արագության փոփոխությամբ
Օրենքի բացատրություն
Երթևեկելի մասում խոր ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի նախապես ընտրված փոխանցումով և արագությամբ՝ առանց կանգառների, բացառի ղեկանիվի կտրուկ պտտումը։
Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը ձմեռային պայմաններում նշված կանգառում երթևեկելիս պետք է հաշվի առնի, որ՝
1ճանապարհի երթևեկելի մասի ծածկը ձմեռային պայմանների պատճառով չի փոխվում
2բազմակի արգելակման հետևանքով առաջանում է սառցակալած հատված
3երթևեկության մեծ ինտենսիվության պատճառով ճանապարհի երթևեկելի մասի ծածկը չոր է
Օրենքի բացատրություն
Ձմեռային պայմաններում երթևեկելիս երթուղային տրանսպորտային միջոցների վարորդը պետք է հաշվի առնի, որ կանգառում բազմակի արգելակման հետևանքով առաջանում է սառցապատ հատված։ Ուստի նշված կանգառին մոտենալիս վարորդը պետք է նախօրոք նվազեցնի երթևեկության արագությունն այնքան, որ բացառի արգելակման ժամանակ սահելու վտանգը։ Հակառակ դեպքում կարող է տեղի ունենալ տրանսպորտային միջոցի սահք, որի պատճառով կանգառում գտնվող ուղևորները կհայտնվեն վտանգի տակ։
Օրվա մութ ժամին կամ անբավարար տեսանելիության պայմաններում վերելքի վերջին մոտենալիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է անջատի հեռահար լույսի լուսարձակները և միացնի մոտակա լույսի լուսարձակները՝
1միայն հանդիպակաց տրանսպորտային միջոցի հայտնվելու դեպքում
2ցանկացած դեպքում՝ վերելքի վերջին մոտենալիս
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վերելքի վերջին մոտենալիս տրանսպորտային միջոցի վարորդը ցանկացած դեպքում պետք է անջատի հեռավոր լույսի լուսարձակները և միացնի մոտակա լույսի լուսարձակները։
Եթե տրանսպորտային միջոցի վարորդն ուղիղ ճանապարհով երթևեկելիս անսպասելիորեն հայտնվել է սայթաքուն կարճ հատվածում, նա պետք է շարունակի երթևեկությունը նույն հետագծով՝ առանց երթևեկության արագությունը փոխելու։
Գործնական մաս
Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում
60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։