1Միայն ուղևորին պատճառված վնասի համար։ Ուղևորի ուղեբեռի վնասման կամ կորստի համար փոխադրողի վրա պատասխանատվություն չի կարող դրվել
2ուղևորին պատճառված վնասի, ինչպես նաև նրա ուղեբեռի վնասման կամ կորստի համար
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 669-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորին պատճառված վնասի, ինչպես նաև նրա ուղեբեռի վնասման կամ կորստի համար։
Պարտավո՞ր է արդյոք անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, կնքել փոխադրման պայմանագիր։
1Պարտավոր է, եթե մերժելու հիմք չկա
2Այդպիսի պարտավորություն օրենսդրությունը չի նախատեսում
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 670-րդ հոդվածի համաձայն՝ անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, պարտավոր է կնքել փոխադրման պայմանագիր, եթե մերժելու հիմք չկա։
Եթե ավտոմոբիլի աջ անիվներն անցել են անկայուն և թաց ծածկույթով եզրամաս, նպատակահարմար է՝
1Առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել երթևեկելի մաս
2Արագության մեծացում և ավտոմոբիլն ուղղել դեպի ձախ կողմ
3Ավտոմոբիլի կտրուկ արգելակումը մինչև նրա լրիվ կանգառը
Օրենքի բացատրություն
Եթե ավտոմոբիլի աջ անիվները դուրս են եկել անկայուն և խոնավ ծածկույթով կողնակ, նպատակահարմար է առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել ճանապարհի երթևեկելի մաս։
Եթե չկարգավորվող հետիոտնային անցման առջև կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման վրա տեսանելիությունը մասամբ սահմանափակված է, անցմանը մոտեցած վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝
1Առանց արագությունը փոխելու՝ անկախ անցումում առկա իրավիճակից
2Միայն ձայնային ազդանշան օգտագործելուց հետո
3Միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցում մտած կամ մտնող հետիոտն չկա
Օրենքի բացատրություն
Եթե չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման տեսանելիությունը մասնակիորեն սահմանափակված է, անցմանը մոտեցող վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցման վրա մտած կամ մտնող հետիոտն չկա։
Ինչպե՞ս է ազդում արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը։
1Բացասական, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք
2Դրական, քանի որ մեծ քանակությամբ ժանգը բարելավում է շփման ուժը սկավառակի և կոճղակների միջև
3սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը չի ազդի արգելակային համակարգի աշխատանքի վրա
Օրենքի բացատրություն
Արգելակային համակարգի սարքին աշխատանքի վրա բացասական ազդեցություն է թողնում արգելակային սկավառակների վրա մեծ քանակությամբ ժանգի առկայությունը, քանի որ մեծ քանակությամբ ժանգն առաջացնում է արգելակային համակարգի անհավասարաչափ աշխատանք: