imecadine.ge

Երթևեկության անվտանգություն

75 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Գոտի, ալկոհոլ, հոգնածություն, եղանակ, վթարի ժամանակ վարքագիծ։

Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս ինչպե՞ս է փոխվում վարորդի տեսադաշտը։

1 տեսադաշտը լայնանում է
2 տեսադաշտը նեղանում է
3 Տեսադաշտը չի փոխվում
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս վարորդի տեսադաշտը նեղանում է։

Թվարկվածներից ի՞նչը կարող է առաջացնել տրանսպորտային միջոց վարելու ունակության վատթարացում։

1 միայն այն բուժական պատրաստուկի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը
2 Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
3 Միայն ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը
4 Միայն ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցը վարելու ունակության վատթարացում կարող է առաջացնել ինչպես այն դեղամիջոցի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը, այնպես էլ ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը և ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը։

Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է՝

1 միայն այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ
2 այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
3 միայն այն դեպքում, եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ
Օրենքի բացատրություն
Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ։

Ի՞նչ գործառույթներ է կատարում ռեսիվերն ավտոմոբիլի պնևմատիկ արգելակային համակարգում:

1 Մեծացնում է օդի ճնշումը
2 Ապահովում է օդից կոնդենսատի անջատումը
3 Մեծացնում է արգելակման ուժը
4 ապահովում է սեղմված օդի պաշարի ստեղծումը
Օրենքի բացատրություն
Ավտոմոբիլի օդաճնշական արգելակային համակարգում ռեսիվերն ապահովում է սեղմված օդի պաշարի ստեղծումը։

Ինչպե՞ս պետք է վարվի վարորդը արգելակների հակաարգելափակման համակարգ (ABC) չունեցող ավտոմոբիլն արգելակելիս, որպեսզի ավտոմոբիլը չկորցնի կառավարելիությունը։

1 Արգելակի աշխատանքային արգելակով՝ լրացուցիչ օգտագործելով կայանման արգելակը
2 պետք է փորձի կտրուկ սեղմել արգելակի ոտնակը, որպեսզի այդ կերպ արագ կանգնեցնի ավտոմոբիլը
3 Արգելակի՝ արգելակի ոտնակը պուլսացիոն սեղմելով, ընդ որում ջանա չառաջացնել անիվների արգելափակում
4 արգելակել միայն շարժիչով
Օրենքի բացատրություն
Արգելակների արգելափակման դեմ համակարգ (ABC) չունեցող ավտոմոբիլն արգելակելիս, որպեսզի ավտոմոբիլը չկորցնի կառավարելիությունը, վարորդը պետք է արգելակի՝ արգելակի ոտնակը իմպուլսային սեղմելով, միաժամանակ ջանալով չառաջացնել անիվների արգելափակում։

Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե ուղևորներից մեկն ագրեսիվ է պահում իրեն և անհանգստացնում է մյուս ուղևորներին։

1 Վարորդը պետք է ուղևորին հայտարարի, որ մտադիր է զանգահարել ոստիկանություն, իսկ եթե նա շարունակի ագրեսիվ վարքագիծը՝ բռնի իջեցնի ավտոբուսից
2 վարորդը պետք է ագրեսիվ տրամադրված ուղևորին կոչ անի հանգստանալ և զգուշացնի, որ հակառակ դեպքում կկանչի ոստիկանություն։ Եթե ուղևորը չի հանգստանում, և իրավիճակը դառնում է վտանգավոր, վարորդը պետք է զանգահարի ոստիկանություն
3 ագրեսիվ ուղևորին վախեցնելու նպատակով կատարել կտրուկ արգելակում
Օրենքի բացատրություն
Եթե ուղևորներից մեկն ագրեսիվ է իրեն պահում և անհանգստացնում է մյուս ուղևորներին, ավտոբուսի վարորդը պետք է ագրեսիվ տրամադրված ուղևորին կոչ անի հանգստանալ և նախազգուշացնի, որ հակառակ դեպքում կկանչի ոստիկանություն։ Եթե ուղևորը չհանգստացավ, և իրավիճակը դառնում է վտանգավոր, վարորդը պետք է զանգահարի ոստիկանություն։

Որպես վթարային ելք ավտոբուսում կարող է օգտագործվել՝

1 միայն այն դռները, որոնք վթարի ժամանակ ավտոմատ կերպով բացվում են
2 միայն վթարային ելքի պատուհանները
3 վթարային ելքի դռները, դիտանցքը և պատուհանները
Օրենքի բացատրություն
Ավտոբուսում վթարային ելքի համար կարող են օգտագործվել վթարային ելքի դռները, դիտանցքը (լյուկը) և պատուհանները։

Ինչպե՞ս պետք է վարվի ավտոբուսի վարորդը, եթե իր առջևից ընթացող ավտոմոբիլն առանց հիմնավոր պատճառի երթևեկում է չափազանց ցածր արագությամբ։

1 Առավելագույնս մոտենա հետևից, որպեսզի ստիպի նրան բարձրացնել արագությունը
2 երթևեկել անվտանգ հեռավորության վրա և ձայնային ազդանշան տալով պահանջել նրանից դադարեցնել երթևեկությանը խոչընդոտելը
3 Պետք է շարունակի երթևեկել նրա հետևից այնքան ժամանակ, մինչև անվտանգ վազանցի հնարավորություն ընձեռվի
Օրենքի բացատրություն
Եթե իր առջևից գնացող ավտոմոբիլն առանց հիմքի շարժվում է չափազանց ցածր արագությամբ, ավտոբուսի վարորդը պետք է շարունակի շարժվել դրա հետևից այնքան ժամանակ, մինչև որ ստեղծվի անվտանգ վազանցի հնարավորություն։

Օրվա մութ ժամին հանդիպակաց ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսից կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է՝

1 Միացնի ավտոմոբիլի սրահի լուսավորությունը
2 Կատարի կտրուկ արգելակում և դնի թեթև երանգավորված արևային ակնոց
3 Հնարավորինս ուղղի հայացքը երթևեկելի մասի աջ եզրի կողմը
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ հակառակ ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսով կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է հնարավորինս հայացքն ուղղել երթևեկելի մասի աջ եզրի կողմը։

Կարո՞ղ է արդյոք փոխադրողի պատասխանատվությունը բացառվել կամ սահմանափակվել պայմանագրով:

1 չի կարելի
2 Կարող է
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 669-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փոխադրողի պատասխանատվությունը չի կարող պայմանագրով բացառվել կամ սահմանափակվել։

Փոխադրողը պատասխանատվություն է կրում՝

1 Միայն ուղևորին պատճառված վնասի համար։ Ուղևորի ուղեբեռի վնասման կամ կորստի համար փոխադրողի վրա պատասխանատվություն չի կարող դրվել
2 ուղևորին պատճառված վնասի, ինչպես նաև նրա ուղեբեռի վնասման կամ կորստի համար
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 669-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղևորին պատճառված վնասի, ինչպես նաև նրա ուղեբեռի վնասման կամ կորստի համար։

Պարտավո՞ր է արդյոք անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, կնքել փոխադրման պայմանագիր։

1 Պարտավոր է, եթե մերժելու հիմք չկա
2 Այդպիսի պարտավորություն օրենսդրությունը չի նախատեսում
Օրենքի բացատրություն
Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի 670-րդ հոդվածի համաձայն՝ անձը, որը հրապարակայնորեն առաջարկում է բեռների փոխադրում և ուղևորների փոխադրում, պարտավոր է կնքել փոխադրման պայմանագիր, եթե մերժելու հիմք չկա։

Ի՞նչ է ենթադրվում վարորդի ռեակցիայի ժամանակ ասելով:

1 Ժամանակը՝ վտանգը հայտնաբերելուց մինչև այն կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը
2 Ժամանակը՝ վտանգը հայտնաբերելուց մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգառը
3 Ոտքը արագացուցիչի ոտնակից արգելակի ոտնակի վրա տեղափոխելու համար անհրաժեշտ ժամանակը
Օրենքի բացատրություն
Վարորդի ռեակցիայի ժամանակ ասելով հասկացվում է վտանգը հայտնաբերելուց մինչև այն կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն ընկած ժամանակը:

Մառախլապատ եղանակին տրանսպորտային միջոցով երթևեկելիս առարկաների հեռավորությունն ընկալում ենք՝

1 ավելի քիչ, քան իրականում է
2 ավելի շատ, քան իրականում է
3 այնպես, ինչպես իրականում է
Օրենքի բացատրություն
Մառախլապատ եղանակին տրանսպորտային միջոցով երթևեկելիս մինչև առարկաները հեռավորությունն ընկալում ենք ավելի մեծ, քան իրականում է։

Ավտոմոբիլի արգելակման ժամանակ արձակվող մետաղական ձայնը և բնորոշ ճռռոցը վկայում են՝

1 արգելակների ոչ պատշաճ կարգավորման մասին
2 արգելակային կոճղակների մաշվածության մասին
3 օդաճնշական արգելակային համակարգում կոնդենսատի բարձրացած մակարդակի մասին
4 օդաճնշական արգելակային համակարգից օդի արտահոսքի մասին
Օրենքի բացատրություն
Ավտոմոբիլն արգելակելիս արձակվող մետաղական ձայնը և բնորոշ ճռռոցը վկայում են արգելակային կոճղակների մաշվածության մասին։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ