Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «գ.դ» ենթակետի համաձայն՝ նշանների գործողությունը չի տարածվում. գ.դ) 3.2, 3.3, 3.28–3.30 նշաններինը՝ այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է էականորեն արտահայտված կամ խիստ արտահայտված սահմանափակ հնարավորությունների կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց. նկարում ցույց տրված ճանապարհային նշաններն են՝ 3.3 «Մեխանիկական տրանսպորտային միջոցներով երթևեկությունն արգելվում է», 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում», 3.29 «Կայանումն արգելվում է ամսվա կենտ օրերին» և 3.30 «Կայանումն արգելվում է ամսվա զույգ օրերին»։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
3.3. Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված էԱրգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։
3.24. Առավելագույն արագության սահմանափակումԱրգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։
3.29. Կայանումն արգելված է ամսվա կենտ օրերինԱրգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա կենտ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։
3.30. Կայանումն արգելված է ամսվա զույգ օրերինԱրգելում է տրանսպորտային միջոցի կայանումը ամսվա զույգ օրերին։ 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցը ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխելու ժամանակը 19-ից մինչև 21 ժամն է։ Այդ ժամանակահատվածում կայանումը թույլատրվում է երթևեկելի մասի երկու կողմերում։ Նշանի գործողությունը չի տարածվում այն փոստային ավտոմոբիլի վրա, որի թափքին կապույտ ֆոնի վրա սպիտակ անկյունագծային շերտ կա, ինչպես նաև միացված տաքսաչափով տաքսու վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ Նշանի գործողությունը տարածվում է միայն ճանապարհի այն կողմի վրա, որտեղ այն տեղադրված է։