imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

884 պաշտոնական տոմս — T, S կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Տոմս №1013 — իրավիճակի նկար

Միացված մոտակա լույսի լուսարձակներով բեռնատար ավտոմոբիլին ուղեկցում է միացված կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշաններով օպերատիվ ծառայության ավտոմոբիլը։ Ո՞ր ավտոմոբիլին պետք է զիջի ճանապարհը ավտոբուսի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում լուսացույցի այս ազդանշանի ժամանակ։

1 Ոչ մի ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
2 ինչպես օպերատիվ ծառայության, այնպես էլ բեռնատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
3 միայն օպերատիվ ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։
Տոմս №1014 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ երթևեկությունը շարունակելու իրավունք ունի օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդը լուսացույցի այս ազդանշանի դեպքում, եթե ավտոմոբիլի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը։

1 Միայն ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
2 Բոլոր ուղղություններով
3 Միայն ուղիղ և աջ
4 միայն աջ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ առկայծող հատուկ թարթող ազդանշանը, և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.1.2. Երթևեկություն դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1015 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը ճանապարհը զիջել օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդին, եթե ավտոմոբիլի վրա միացված չեն կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։

1 պարտավոր չէ
2 պարտավոր է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, ազատել երթևեկելի մասում տեղ դրա, ինչպես նաև դրա կողմից ուղեկցվող տրանսպորտային միջոցի համար, որի վրա միացված են մոտակա լույսի լուսարձակները, իսկ անհրաժեշտության դեպքում − կանգ առնել։
Տոմս №1016 — իրավիճակի նկար

Օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատակող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։ Կարմիր ավտոմոբիլի վարորդը չի խախտի ճանապարհային երթևեկության կանոնները, եթե.

1 Ճանապարհը չի զիջի դեղին ավտոմոբիլին և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
2 Բաց կթողնի դեղին ավտոմոբիլը և կանցնի աջ կողմում գտնվող գոտի
3 Կշարունակի երթևեկությունը զբաղեցրած գոտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երթևեկության մի գոտուց մյուսը վերադասավորվելիս՝ առանց երթևեկության ուղղությունը փոխելու, վարորդը պետք է ճանապարհը զիջի այն գոտում զուգընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցին, որը նա վերադասավորվում է։
Տոմս №1017 — իրավիճակի նկար

Օպերատիվ ծառայության ավտոմոբիլը կանգնած է միացված կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանով: Մարդատար ավտոմոբիլի վարորդը պետք է երթևեկի ոչ ավելի, քան՝

1 70 կմ/ժ արագությամբ
2 Այնպիսի արագությամբ, որով անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա ավտոմոբիլն անհապաղ կանգնեցնել
3 90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միացված կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանով կանգնած տրանսպորտային միջոցին մոտենալիս վարորդը պետք է նվազեցնի արագությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա անհապաղ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։
Տոմս №1019 — իրավիճակի նկար

Ո՞ր ուղղությամբ իրավունք ունի օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը լուսացույցի այս ազդանշանի դեպքում, եթե ավտոմոբիլին միացված չէ կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը:

1 Միայն ուղիղ և աջ
2 Միայն ուղիղ, ձախ
3 միայն ուղիղ
4 Բոլոր ուղղություններով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 51-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով, շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Նույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ շրջադարձը կատարվում է այնպիսի խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ շրջադարձից առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։ Նույն օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.4 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ 4.1.4 «Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մաշկային ծածկույթի և մկանային հյուսվածքի վնասման դեպքում առաջին բուժօգնություն ցույց տալու նպատակով նրան պետք է՝

1 վերքին լցնել յոդի լուծույթ
2 Մկանային հյուսվածքը մաքրվի օտար մարմիններից և դրվի բակտերիասպան վիրակապ
3 Վերքի շուրջը մշակել յոդի լուծույթով և դնել մանրէասպան փռոց (դրա բացակայության դեպքում դնել մաքուր փռոց)
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մաշկածածկույթի և մկանային հյուսվածքի վնասվածքի դեպքում վերքը պետք է շուրջբոլորը մշակել յոդի լուծույթով և դնել մանրէասպան վիրակապ (դրա բացակայության դեպքում՝ դնել մաքուր վիրակապ)։

Ինչպիսի՞ վիրակապ է օգտագործվում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունք-թաթային հոդի վնասվածքի դեպքում։

1 Ութաձև
2 Հասկաձև
3 պարսատիկաձև
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի սրունքաթաթային հոդի վնասվածքի դեպքում կիրառվում է ութաձև վիրակապ։

Տրանսպորտային միջոցի վարորդը վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է օգտագործի՝

1 սպասվող վտանգի մասին ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին զգուշացնելու համար
2 ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների համեմատ առավելություն ձեռք բերելու համար
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։

Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է վթարային լուսային ազդանշանային համակարգը (դրա առկայության դեպքում) միացնել՝

1 եթե վթարին մասնակից կամ անսարքացած տրանսպորտային միջոցը ճանապարհի երթևեկելի մասից անհապաղ դուրս բերելն անհնար է
2 Հարակից տարածքից ավտոմոբիլային ճանապարհ դուրս գալիս
3 հետընթաց երթևեկելիս
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին զգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. ա) եթե ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից կամ անսարք դարձած տրանսպորտային միջոցը անհապաղ դուրս բերել կամ քարշակել հնարավոր չէ, և դա խոչընդոտում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին։

Տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է վթարային լուսային ազդանշանային համակարգը (դրա առկայության դեպքում) միացնել՝

1 Այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է
2 Հետիոտնային անցումով բարձր արագությամբ անցնելիս
3 Խաչմերուկից դուրս հետադարձ կատարելիս
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանն օգտագործվում է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանը պետք է միացվի՝ բ) այն տեղում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է։

Եթե լեռնային ճանապարհներին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհներին երկու տրանսպորտային միջոցներից մեկը կողանցելու նպատակով պետք է երթևեկի հետընթացով, ապա ավտոբուսների վարորդներին առավելություն է տրվում՝

1 Միայն բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ
2 միայն տրանսպորտային միջոցների կազմերի վարորդների նկատմամբ
3 Բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ կողանցումն անհնար է կամ դժվարացված է, եթե կողանցման նպատակով երկու տրանսպորտային միջոցներից մեկը պետք է երթևեկի հետընթաց, տրանսպորտային միջոցների կազմի վարորդն առավելություն ունի մնացած բոլոր տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, ծանրաքաշ տրանսպորտային միջոցի վարորդը՝ թեթև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, իսկ ավտոբուսի վարորդը՝ բեռնատար և մարդատար ավտոմոբիլների վարորդների նկատմամբ։

Այն վայրերում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ դա արգելված է, վարորդը վթարային կանգառի նշանը (կամ նմանատիպ արդյունավետ սարք) պետք է անհապաղ տեղադրի՝

1 Ինչպես վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, այնպես էլ այն դեպքում, եթե այդպիսի համակարգ չկա կամ այն շարքից դուրս է եկել
2 միայն վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո
3 Միայն այն դեպքում, եթե վթարային լուսային ազդանշանային համակարգը չկա կամ անսարք է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգ չկա կամ այն անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշան», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր՝ բ) այն վայրում հարկադրական կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է, և այնտեղ, որտեղ, հաշվի առնելով տեսանելիության պայմանները, այլ վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։

Բնակավայրում, այն վայրերում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ դա արգելված է, վարորդը վթարային կանգառի նշանը (կամ նմանատիպ արդյունավետ սարքը) տրանսպորտային միջոցից պետք է տեղադրի ոչ պակաս, քան՝

1 10 մետր հեռավորության վրա
2 5 մետր հեռավորության վրա
3 15 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի և 3-րդ ու 4-րդ կետերի համաձայն. 2. Վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե նման համակարգ չկա կամ այն շարքից դուրս է եկել, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշան», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր. բ) այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելվում է, և այնտեղ, որտեղ, հաշվի առնելով տեսանելիության պայմանները, այլ վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։ 3. «Վթարային կանգառի նշանը» և թարթող կարմիր լապտերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցից այն հեռավորության վրա, որը կոնկրետ պայմաններում ապահովում է այլ վարորդների ժամանակին նախազգուշացումը վտանգի մասին, սակայն այդ հեռավորությունը բնակավայրում չպետք է լինի 15 մետրից պակաս, իսկ բնակավայրից դուրս՝ 30 մետրից պակաս։ 4. Վթարային կանգառի նշանի կամ թարթող կարմիր լապտերի բացակայության դեպքում վարորդը պետք է այլ նմանատիպ արդյունավետ միջոցներով ապահովի մոտեցող վարորդների ժամանակին նախազգուշացումը։

Բնակավայրից դուրս, այն տեղերում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ դա արգելված է, վարորդը վթարային կանգառի նշանը (կամ նմանատիպ արդյունավետ սարքը) պետք է տեղադրի տրանսպորտային միջոցից ոչ պակաս, քան՝

1 20 մետր հեռավորության վրա
2 15 մետր հեռավորության վրա
3 30 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի և 3-րդ ու 4-րդ կետերի համաձայն. 2. Վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե նման համակարգը բացակայում է կամ անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշանը», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր. բ) այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է, և այնտեղ, որտեղ, տեսանելիության պայմանները հաշվի առնելով, այլ վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։ 3. «Վթարային կանգառի նշանը» և թարթող կարմիր լապտերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցից այնպիսի հեռավորության վրա, որը կոնկրետ պայմաններում ապահովում է այլ վարորդներին վտանգի մասին ժամանակին զգուշացնելը, սակայն այդ հեռավորությունը բնակավայրում չպետք է լինի 15 մետրից պակաս, իսկ բնակավայրից դուրս՝ 30 մետրից պակաս։

Այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելվում է, վթարային կանգառի նշանի և թարթող կարմիր լապտերի բացակայության դեպքում.

1 Վարորդը պետք է այլ նմանատիպ արդյունավետ միջոցներով ապահովի մոտեցող վարորդների ժամանակին նախազգուշացումը
2 մոտեցող վարորդներին ժամանակին զգուշացնելն անհրաժեշտ չէ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ վթարային կանգառի նշանի կամ թարթող կարմիր լապտերի բացակայության դեպքում վարորդը պետք է այլ նմանատիպ արդյունավետ միջոցներով ապահովի մոտեցող վարորդների ժամանակին նախազգուշացումը։
Տոմս №1045 — իրավիճակի նկար

Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը միացնել վթարային լուսային ազդանշանային համակարգը և տեղադրել վթարային կանգառի նշանը նկարում նշված վայրում հարկադիր կանգառի դեպքում։

1 Պարտավոր է միայն ավտոմոբիլի հետևում՝ 15 մետր հեռավորության վրա, տեղադրել վթարային կանգառի նշանը
2 պարտավոր է միացնել միայն վթարային լուսային ազդանշանը
3 պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. բ) այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է։ Նույն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի «ա.գ» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառը ճանապարհի երթևեկելի մասում. ա.գ) երթևեկելի մասերի հատման վրա, ինչպես նաև դրանց հատման եզրերից 5 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ կանգառը կատարվում է այն կողային անցումների դիմաց գտնվող եռակողմ հատումներում (խաչմերուկներում), որոնց վրա կա գծանշման հոծ գիծ կամ բաժանարար շերտ։

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի մոտ առկա է անրակի ոսկորի կոտրվածք, նրա տեղափոխումը պետք է իրականացվի՝

1 Նստած դիրքում
2 Փորի վրա պառկած դիրքում
3 Մեջքի վրա պառկած դիրքում
4 Կողքի վրա պառկած դիրքում
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի տեղափոխումը անրակի ոսկորի կոտրվածքի դեպքում պետք է կատարվի նստած դիրքում։

Թվարկվածներից ո՞ր տեղում արգելված չէ տրանսպորտային միջոցի հետադարձը՝

1 Երկաթգծանցում
2 Կամրջի, ճանապարհանցի, էստակադայի վրա և դրանց տակ
3 Խաչմերուկում
4 Թունելում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 15-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի հետադարձը՝ բ) թունելում. գ) կամրջի, ճանապարհային վերանցումի, էստակադայի վրա և դրանց տակ. դ) երկաթգծանցում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի գանգի և ուղեղի վնասվածքի պատճառով գիտակցությունը կորցնելու դեպքում նա պետք է՝

1 Պառկեցնենք մեջքի վրա
2 Պառկեցնենք կողքի վրա
3 Նստեցնենք
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի գանգի և ուղեղի վնասվածքի պատճառով գիտակցությունը կորցնելու դեպքում տուժածին պետք է պառկեցնել կողքի վրա։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ