imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

884 պաշտոնական տոմս — T, S կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Տոմս №1161 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ հետադարձ կատարել։

1 արգելվում է
2 Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.5 կետի և 4.1.1-4.1.6 կետերի ծանոթագրության «ա» և «դ» ենթակետերի համաձայն՝ 4.1.5 «Երթևեկություն ուղիղ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ թեքվելը թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.4. Երթևեկություն ուղիղ կամ դեպի աջ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն ուղիղ կամ դեպի աջ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1162 — իրավիճակի նկար

Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ:

1 իրավունք չունի
2 Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (Թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով: Նույն հավելվածի 8-րդ գլխի (Լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.4.1-8.4.8 կետերի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցների տեսակը, որոնց վրա տարածվում է նշանի գործողությունը, իսկ նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 8.4.1 ցուցանակը նշանի գործողությունը տարածում է բեռնատար ավտոմոբիլների վրա (կցորդով կամ առանց դրա), որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3,5 տ-ից ավելի է:
Տոմս №1164 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում մարդատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 միայն B ուղղությամբ
2 Միայն A ուղղությամբ
3 ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.6 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.6 «Երթևեկություն աջ կամ ձախ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկությունը միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով, իսկ ձախ թեքվելը թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

4.1.6. Երթևեկություն դեպի աջ կամ ձախ

Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №1167 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի համար թույլատրված երթևեկության ուղղությունը։

1 Միայն III
2 միայն IV
3 Միայն II
4 Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.9.1-4.9.3 կետերի համաձայն՝ 4.9.1−4.9.3. «Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» ճանապարհային նշանները ցույց են տալիս վտանգավոր բեռներ փոխադրող այն տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի ուղղությունը, որոնք Վրաստանի օրենսդրության համաձայն պետք է նշված լինեն «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով. 4.9.1՝ ուղիղ, 4.9.2՝ աջ, 4.9.3՝ ձախ։
Տոմս №1168 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում հետադարձի տեղը:

1 Միայն III
2 Միայն II
3 Միայն I
4 միայն IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 7-րդ գլխի (տեղեկատվական-ցուցանակային նշաններ) 7.3.1 կետի և նույն կետի ծանոթագրության համաձայն՝ 7.3.1 «Հետադարձի վայր» ճանապարհային նշանը ցույց է տալիս հետադարձի վայրը։ 7.3.1 և 7.3.2 նշանները տեղադրվում են հետադարձի վայրից առաջ կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանները ձախ շրջադարձ չեն թույլատրում։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

4.3. Շրջանաձև երթևեկություն

Թույլատրում է երթևեկությունը սլաքներով ցույց տրված ուղղություններով այն խաչմերուկում, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն։

3.2. Երթևեկությունն արգելված է

Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։

7.3.1. Հետադարձի վայր

Ցույց է տալիս հետադարձի վայրը։ Նշանը տեղադրվում է հետադարձի վայրի առջև կամ դրա վերևում, կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։ Նշանը ձախ շրջադարձ չի թույլատրում։

Տոմս №1171 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկատվություն տալիս առաջին բուժօգնության կետի մասին։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.1 կետի համաձայն՝ 6.1 «Առաջին բուժօգնության կետ» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.2. Ավտոլցակայան

Ավտոլցակայանի նշան։

6.1. Առաջին բուժօգնության կետ

Առաջին բուժօգնության կետի նշան։

6.4. Ավտոլվացում

Ավտոլվացման նշան։

6.8. Հյուրանոց կամ մոթել

Հյուրանոցի կամ մոթելի նշան։

Տոմս №1173 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկություն տալիս ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման մասին։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.3 կետի համաձայն՝ 6.3 «Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.9. Քեմփինգ

Քեմփինգի նշան։

6.4. Ավտոլվացում

Ավտոլվացման նշան։

6.3. Ավտոմոբիլի տեխնիկական սպասարկում

Ավտոմոբիլի տեխնիկական սպասարկման նշան։

6.5. Հեռախոս

Հեռախոսի նշան։

Տոմս №1175 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկություն տալիս հեռախոսակետի մասին։

1 III
2 II
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի առաջին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.5 կետի համաձայն՝ 6.5 «Հեռախոս» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.9. Քեմփինգ

Քեմփինգի նշան։

6.10. Հանգստի վայր

Հանգստի վայրի նշան

6.5. Հեռախոս

Հեռախոսի նշան։

6.17. Զուգարան

Զուգարանի նշան։

Տոմս №1177 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկատվություն տալիս խմելու ջրի մասին:

1 III
2 I
3 IV
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.7 կետի համաձայն՝ 6.7 «Խմելու ջուր» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.5. Հեռախոս

Հեռախոսի նշան։

6.6. Սննդի կետ

Սննդի կետի նշան։

6.7. Խմելու ջուր

Խմելու ջրի նշան։

6.8. Հյուրանոց կամ մոթել

Հյուրանոցի կամ մոթելի նշան։

Տոմս №1179 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկություն տալիս քեմփինգի մասին։

1 II
2 IV
3 I
4 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.9 կետի համաձայն՝ 6.9 «Քեմփինգ» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.9. Քեմփինգ

Քեմփինգի նշան։

6.10. Հանգստի վայր

Հանգստի վայրի նշան

6.8. Հյուրանոց կամ մոթել

Հյուրանոցի կամ մոթելի նշան։

6.17. Զուգարան

Զուգարանի նշան։

Տոմս №1180 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանն արգելում է՝

1 Ճանապարհի տվյալ հատվածում մարդատար և բեռնատար ավտոմոբիլներով երթևեկությունը
2 Բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը՝ անկախ վազանցվող տրանսպորտի արագությունից
3 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկողի)
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.22 կետի համաձայն՝ 3.22 «Բեռնատար ավտոմոբիլով վազանցն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի), ինչպես նաև տրակտորով այլ տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ լծասայլային տրանսպորտի և հեծանիվի)։
Տոմս №1184 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է տեղեկատվություն տալիս միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկիչ կետի մասին:

1 I
2 IV
3 III
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.13 կետի համաձայն՝ 6.13 «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկիչ կետ» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.13. Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկիչ կետ

Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկիչ կետի նշան։

6.14. Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտի

Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտու նշան։

6.15. Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտի

Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտու նշան։

6.16. Լողավազան կամ լողափ

Լողավազանի կամ լողափի նշան։

Տոմս №1186 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը տեղեկություն է տալիս՝

1 վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտու առկայության մասին
2 Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտու առկայության մասին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.14 կետի համաձայն՝ 6.14 «Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտի» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկատվություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.14. Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտի

Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտու նշան։

Տոմս №1188 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը տեղեկություն է տալիս՝

1 Ճանապարհային երթևեկության մասին տեղեկատվություն հաղորդող ռադիոկայանի ընդունման գոտու առկայության մասին
2 Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտու առկայության մասին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 6-րդ գլխի (սպասարկման նշաններ) 6.15 կետի համաձայն՝ 6.15 «Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտի» ճանապարհային նշանը ճանապարհային երթևեկության մասնակիցներին տեղեկություն է տալիս համապատասխան օբյեկտի կամ ծառայության մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.15. Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտի

Վթարային ծառայության հետ ռադիոկապի գոտու նշան։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի քթից արյունահոսությունը դադարեցնելու համար նա պետք է՝

1 պառկեցնել կողքի վրա, քթին դնել սառը թրջոց
2 Նստեցնել կիսանստած դիրքում, գլուխը թեքել դեպի կուրծքը և քթին դնել սառը թրջոց
3 Նստեցնենք կիսանստած դիրքում: Գլուխը թեքենք հետ և քթին դնենք սառը թրջոց
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի քթից արյունահոսությունը դադարեցնելու համար տուժածին պետք է նստեցնել կիսանստած դիրքում, գլուխը դեպի կուրծքը թեքելով՝ բացառում ենք արյան ներթափանցումը շնչառական օրգաններ։ Քթին սառը թրջոց դնելով՝ փորձում ենք դադարեցնել արյունահոսությունը։
Տոմս №1191 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում վարորդն իրավունք ունի երկարատև հանգստի նպատակով ավտոմոբիլը կայանել՝

1 B տեղում
2 A վայրում
3 800 մետրի վրա՝ հատուկ առանձնացված վայրում կամ ճանապարհի սահմաններից դուրս
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրից դուրս երկարատև հանգստի (գիշերելու կամ այլ) նպատակով կայանումը թույլատրվում է միայն դրա համար նախատեսված կայանատեղիում կամ ճանապարհի սահմաններից դուրս։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

6.10. Հանգստի վայր

Հանգստի վայրի նշան

5.3. Ավտոմոբիլային ճանապարհ

Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։

Տոմս №1193 — իրավիճակի նկար

Տրված ցուցանակներից ո՞րն է ցույց տալիս հեռավորությունը նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, մինչև համապատասխան սահմանափակման մտցման վայրը կամ մինչև առջևում, երթևեկության ուղղությամբ գտնվող որոշակի օբյեկտը (վայրը)։

1 I
2 IV
3 III
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցատախտակներ)) 8.1.1 կետի համաձայն՝ 8.1.1 «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցատախտակը ցույց է տալիս հեռավորությունը նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, մինչև համապատասխան սահմանափակման մտցման վայրը կամ մինչև առջևում՝ երթևեկության ուղղությամբ գտնվող որոշակի օբյեկտը (վայրը)։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

8.1.1. Հեռավորությունը մինչև օբյեկտը

Ցույց է տալիս հեռավորությունը նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակման մտցման վայրը կամ երթևեկության ուղղությամբ առջևում գտնվող որոշակի օբյեկտը (վայրը)։ 8.1.2-ը ցույց է տալիս հեռավորությունը 2.3 նշանից մինչև խաչմերուկը, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ 8.1.3 - 8.1.4-ը ցույց են տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս (հեռու) գտնվող օբյեկտը։

8.3.1.-8.3.3. Գործողության ուղղությունը

Ցույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։

8.2.1. Գործողության գոտի

Ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.2-ը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.3-ը ցույց է տալիս 3.27–3.30 նշանների գործողության գոտու վերջը։ 8.2.4-ը վարորդին տեղեկացնում է 3.27–3.30 նշանների գործողության գոտում գտնվելու մասին։ 8.2.5 - 8.2.6՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

Տոմս №1197 — իրավիճակի նկար

Տրված լրացուցիչ տեղեկատվության նշաններից (ցուցանակներից) ո՞րն է ցույց տալիս նախազգուշացնող նշաններով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցային նշանների գործողության գոտին:

1 Միայն II
2 Միայն I և III
3 Միայն I
4 միայն IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցատախտակներ)) 8.2.1 կետի համաձայն՝ 8.2.1 «Գործողության գոտի» ցուցատախտակը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։
Տոմս №1199 — իրավիճակի նկար

Տրված լրացուցիչ տեղեկատվության նշաններից (ցուցանակներից) ո՞րն է ցույց տալիս կայանումն ու կանգառն արգելող նշանների գործողության գոտին:

1 Միայն I և III
2 Միայն I
3 Միայն III
4 Միայն II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.2.2 կետի համաձայն՝ 8.2.2 «Գործողության գոտի» ցուցանակը ցույց է տալիս 3.27–3.30 արգելող նշանների գործողության գոտին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

8.3.1.-8.3.3. Գործողության ուղղությունը

Ցույց է տալիս խաչմերուկի առջև տեղադրված նշանի գործողության ուղղությունը կամ անմիջապես ճանապարհի մոտ գտնվող նշված օբյեկտի ուղղությամբ երթևեկության ուղղությունը։

8.2.1. Գործողության գոտի

Ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.2-ը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.3-ը ցույց է տալիս 3.27–3.30 նշանների գործողության գոտու վերջը։ 8.2.4-ը վարորդին տեղեկացնում է 3.27–3.30 նշանների գործողության գոտում գտնվելու մասին։ 8.2.5 - 8.2.6՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

8.14. Երթևեկության գոտի

Ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի գործողությունը։ Ցուցանակը տեղադրվում է երթևեկության գոտու վերևում։

Տոմս №1203 — իրավիճակի նկար

Տրված լրացուցիչ տեղեկատվության նշաններից (ցուցանակներից) ո՞րն է ցույց տալիս կայանումն ու կանգառն արգելող նշանների գործողության գոտին հրապարակի, շենքի, ճակատի և այլնի մի կողմի երկայնքով:

1 Միայն II և IV
2 միայն IV
3 Միայն I և III
4 Միայն II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցատախտակներ)) 8.2.5 և 8.2.6 կետերի համաձայն՝ 8.2.5 և 8.2.6 «Գործողության գոտի» ցուցատախտակներ՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

8.1.1. Հեռավորությունը մինչև օբյեկտը

Ցույց է տալիս հեռավորությունը նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակման մտցման վայրը կամ երթևեկության ուղղությամբ առջևում գտնվող որոշակի օբյեկտը (վայրը)։ 8.1.2-ը ցույց է տալիս հեռավորությունը 2.3 նշանից մինչև խաչմերուկը, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ 8.1.3 - 8.1.4-ը ցույց են տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս (հեռու) գտնվող օբյեկտը։

8.2.1. Գործողության գոտի

Ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.2-ը ցույց է տալիս նախազգուշացնող նշանով նշված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատվական-ցուցանակային նշանի գործողության գոտին։ 8.2.3-ը ցույց է տալիս 3.27–3.30 նշանների գործողության գոտու վերջը։ 8.2.4-ը վարորդին տեղեկացնում է 3.27–3.30 նշանների գործողության գոտում գտնվելու մասին։ 8.2.5 - 8.2.6՝ 3.27–3.30 նշանների գործողության գոտին կանգառի և կայանման արգելման դեպքում հրապարակի, շենքի ճակատի և այլնի մի կողմի երկայնքով։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ