Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի երթևեկությունը սկսելիս միացված առաջին փոխանցումով երկարատև թափ հավաքելու ժամանակ վառելիքի ծախսը՝
1նվազում է
2Չի փոխվում
3Մեծանում է
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցի՝ միացված առաջին փոխանցումով երթևեկելիս արագությունը ցածր է, իսկ շարժիչն աշխատում է պտույտների բարձր հաճախականությամբ և պահանջում է ավելի շատ վառելիք։ Երթևեկությունն սկսելիս առաջին փոխանցումը միացրած տրանսպորտային միջոցի երկարատև արագացման ժամանակ վառելիքի ծախսն ավելանում է։
Տրանսպորտային միջոցը շրջվելու նկատմամբ ավելի կայուն է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է՝
1Վերև
2Ներքև
Օրենքի բացատրություն
Որքան բարձր է տեղակայված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը, այնքան փոքր է դրա կայունությունը շրջվելու նկատմամբ՝ անկախ բեռի բնույթից։ Բեռնված տրանսպորտային միջոցի ծանրության կենտրոնը միշտ ավելի բարձր է տեղակայված, քան չբեռնվածինը։
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը տրանսպորտային հոսքի՝
1Զգալիորեն մեծ է արագությունից
2Զգալիորեն փոքր է արագությունից
3Հավասար է արագությանը
Օրենքի բացատրություն
Խիտ տրանսպորտային հոսքում երթևեկելիս վթարային իրավիճակի առաջացման հավանականությունն ավելի փոքր է, եթե ձեր տրանսպորտային միջոցի արագությունը հավասար լինի տրանսպորտային հոսքի արագությանը։
Շրջադարձում երթևեկելիս հետին տանող առանցքով ավտոմոբիլի հետին կամրջի սահելու դեպքում վարորդը պետք է՝
1Մի փոքր ավելացնի վառելիքի մատուցումը և չփոխի ղեկի դիրքը
2Արգելակի և ղեկը պտտի սահքի կողմը
3Մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը
Օրենքի բացատրություն
Ոլորանում երթևեկելիս հետևի տանող կամրջակով ավտոմոբիլի հետևի կամրջակի սահքի դեպքում վարորդը պետք է մի փոքր նվազեցնի վառելիքի մատուցումը և ղեկը պտտի սահքի կողմը։
Երթևեկելի մասում խորը ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի՝
1Նախապես ընտրված ցածր փոխանցումով և արագությամբ, առանց կտրուկ շրջադարձերի և կանգառների
2Ճանապարհի ծածկույթի վիճակին համապատասխան՝ փոխանցման և արագության փոփոխությամբ
Օրենքի բացատրություն
Երթևեկելի մասում խոր ձյան առկայության դեպքում, գրունտային ճանապարհով երթևեկելիս տրանսպորտային միջոցի վարորդը պետք է երթևեկի նախապես ընտրված փոխանցումով և արագությամբ՝ առանց կանգառների, բացառի ղեկանիվի կտրուկ պտտումը։
Եթե տրանսպորտային միջոցի վարորդն ուղիղ ճանապարհով երթևեկելիս անսպասելիորեն հայտնվել է սայթաքուն կարճ հատվածում, նա պետք է շարունակի երթևեկությունը նույն հետագծով՝ առանց երթևեկության արագությունը փոխելու։
Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակների թրջվելու դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը արգելակի արդյունավետությունը վերականգնելու համար պետք է՝
3Շարունակի երթևեկությունը զգուշությամբ՝ մինչև վերանորոգման վայրը
Օրենքի բացատրություն
Ջրային արգելքը հաղթահարելուց հետո արգելակային կոճղակները թրջվելու դեպքում՝ տրանսպորտային միջոցի արգելակների արդյունավետությունը վերականգնելու համար վարորդը պետք է շարունակի երթևեկությունը և չորացնի արգելակային կոճղակները՝ արգելակի ոտնակը բազմիցս կարճատև սեղմելով։
Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վարորդը տրանսպորտային միջոցի երթևեկության արագությունը պետք է ընտրի այնպես, որ կանգառի ճանապարհը լինի՝
1Տեսադաշտից փոքր
2տեսանելիության գոտուց ավելի
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում վարորդը տրանսպորտային միջոցի երթևեկության արագությունը պետք է ընտրի այնպես, որ կանգառի ճանապարհը լինի տեսանելիության հեռավորությունից պակաս։
Թեքադարձում երթևեկելիս թեքման կենտրոնից դեպի թեքման կենտրոնի հակառակ կողմում շարժվող առջևի և թեքման կողմում շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է՝
1Ավտոմոբիլի շրջադարձի շառավիղը
2Ավտոմոբիլի թույլատրելի միջակայքը
3ավտոմոբիլի դինամիկ միջանցքը
Օրենքի բացատրություն
Ոլորանով երթևեկելիս բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկության համար անհրաժեշտ գոտին զգալիորեն լայնանում է։ Շրջադարձի ժամանակ ավտոմոբիլի առջևի անիվները զբաղեցնում են շրջադարձի կենտրոնին հակառակ կողմը, իսկ ավտոմոբիլի կամ կցորդի հետևի անիվները՝ շրջադարձի կենտրոնի կողմը։ Շրջադարձի կենտրոնից դեպի շրջադարձի կենտրոնին հակառակ կողմով շարժվող առջևի և շրջադարձի կողմով շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է ավտոմոբիլի դինամիկ միջանցք։
Եթե աշխատանքի ընթացքում հողում հայտնաբերվել է որևէ մալուխ (հաղորդալար), ապա՞
1աշխատանքը պետք է շարունակվի զգուշություն պահպանելով
2Աշխատանքը պետք է անհապաղ դադարեցվի
3Աշխատանքը պետք է անհապաղ դադարեցվի և շարունակվի միայն պաշտոնական համաձայնություն ստանալուց հետո
Օրենքի բացատրություն
Աշխատանքի ընթացքում հողում որևէ մալուխ կամ խողովակ հայտնաբերվելու դեպքում աշխատանքը պետք է անհապաղ դադարեցվի և շարունակվի պաշտոնական համաձայնություն ստանալուց հետո:
Մեխանիզմն աշխատանքային վիճակի բերելիս կամ այն տեղաշարժելուց առաջ աշխատատեղը կողմնակի անձանցից ազատելու նպատակով մեքենավարը՝
1Պետք է տա ձայնային ազդանշան
2Պետք է իջնի աշխատանքային վայր և անձամբ նախազգուշացնի կողմնակի անձանց
3Նախազգուշացնող ազդանշանը պետք է տա ձեռքով
Օրենքի բացատրություն
Մեխանիզմն աշխատանքային վիճակի բերելիս կամ դրա տեղաշարժից առաջ՝ աշխատանքային վայրը կողմնակի անձանցից ազատելու նպատակով, մեքենավարը պետք է ձայնային ազդանշան տա։