Հանդիպակաց ուղղության երթևեկության գոտի անցնելով վազանցի մանևր կատարելիս վթարային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ վարորդը հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի արագությունը գնահատում է որպես՝
1ավելի քիչ, քան իրականում է
2ավելի շատ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով վազանցի մանևր կատարելիս վթարային իրավիճակի ստեղծման հիմնական պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ վարորդը հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի արագությունը գնահատում է որպես ավելի փոքր, քան իրականում է։
Թվարկվածներից ի՞նչը կարող է առաջացնել տրանսպորտային միջոց վարելու ունակության վատթարացում։
1միայն այն բուժական պատրաստուկի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը
2Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
3Միայն ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը
4Միայն ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցը վարելու ունակության վատթարացում կարող է առաջացնել ինչպես այն դեղամիջոցի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը, այնպես էլ ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը և ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը։
1միայն այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ
2այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
3միայն այն դեպքում, եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ
Օրենքի բացատրություն
Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ։
Օրվա մութ ժամին հանդիպակաց ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսից կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է՝
1Միացնի ավտոմոբիլի սրահի լուսավորությունը
2Կատարի կտրուկ արգելակում և դնի թեթև երանգավորված արևային ակնոց
3Հնարավորինս ուղղի հայացքը երթևեկելի մասի աջ եզրի կողմը
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ հակառակ ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսով կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է հնարավորինս հայացքն ուղղել երթևեկելի մասի աջ եզրի կողմը։