imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

884 պաշտոնական տոմս — T, S կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Ո՞ր փոխանցումն է կիրառվում պտտվող լիսեռների միջև, եթե դրանց երկրաչափական առանցքները չեն համընկնում միմյանց և կազմում են փոփոխական անկյուն։

1 ատամնանիվային փոխանցում
2 Որդնակային փոխանցում
3 Կարդանային փոխանցում
Օրենքի բացատրություն
Պտտվող լիսեռների միջև, եթե դրանց երկրաչափական առանցքները չեն համընկնում միմյանց հետ և կազմում են փոփոխական անկյուն, կիրառվում է կարդանային փոխանցում։

Ո՞ր հոսանքի աղբյուրից են սնվում բոլոր սպառողները շարժիչի պտույտների ցածր հաճախականությամբ աշխատելու ժամանակ:

1 ինդուկցիոն կոճից
2 Կուտակիչից
3 Գեներատորից
4 բաշխիչից
Օրենքի բացատրություն
Շարժիչի պտույտների ցածր հաճախությամբ աշխատելու ժամանակ բոլոր սպառիչները սնվում են կուտակիչից:

Ո՞ր հոսանքի աղբյուրից են սնվում բոլոր սպառողները շարժիչի պտույտների միջին և բարձր հաճախականությամբ աշխատելու ժամանակ:

1 Կուտակիչից
2 ինդուկցիոն կոճից
3 բաշխիչից
4 Գեներատորից
Օրենքի բացատրություն
Շարժիչի պտույտների միջին և բարձր հաճախականությամբ աշխատելու ժամանակ բոլոր սպառիչները սնվում են գեներատորից։
Տոմս №1588 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդին պետք է զիջի ճանապարհը տրակտորի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշանները։

1 ինչպես օպերատիվ ծառայության ավտոմոբիլի, այնպես էլ ավտոբուսի վարորդի նկատմամբ
2 միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3 Միայն ավտոբուսի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները։ գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության մասնակիցները պարտավոր են օպերատիվ կամ հատուկ ծառայության այն տրանսպորտային միջոցի մոտենալիս, որի վրա միացված են կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը և ձայնային ազդանշանը, և/կամ որը բարձրախոս սարքով ազդանշան է տալիս, նրան, ինչպես նաև նրա կողմից ուղեկցվող այն տրանսպորտային միջոցին, որի մոտակա լույսի լուսարձակները միացված են, ազատել տեղ երթևեկելի մասում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կանգ առնել։

Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս ինչպե՞ս է փոխվում վարորդի տեսադաշտը։

1 տեսադաշտը լայնանում է
2 տեսադաշտը նեղանում է
3 Տեսադաշտը չի փոխվում
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցի արագությունը մեծացնելիս վարորդի տեսադաշտը նեղանում է։

Թվարկվածներից ի՞նչը կարող է առաջացնել տրանսպորտային միջոց վարելու ունակության վատթարացում։

1 միայն այն բուժական պատրաստուկի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը
2 Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
3 Միայն ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը
4 Միայն ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը
Օրենքի բացատրություն
Տրանսպորտային միջոցը վարելու ունակության վատթարացում կարող է առաջացնել ինչպես այն դեղամիջոցի ընդունումը, որը նվազեցնում է ռեակցիան և ուշադրությունը, այնպես էլ ուժեղ հոգնածությունը կամ անքնությունը և ալկոհոլային, թմրամիջոցային կամ հոգեմետ արբեցությունը։

Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է՝

1 միայն այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ
2 այս տոմսում թվարկված ցանկացած դեպքում
3 միայն այն դեպքում, եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ
Օրենքի բացատրություն
Վթարային իրավիճակի առաջացման վտանգը մեծանում է այն դեպքում, եթե վարորդը պատշաճ կերպով չի պահպանում հեռավորությունը կամ կողային միջակայքը մյուս տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչպես նաև եթե վարորդը մանևրը սկսում է՝ չհամոզվելով դրա անվտանգության մեջ։

Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որում երթևեկությունը թույլատրող ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է՝

1 բարձրացնել արագությունը և հետևել լուսացույցի լուսային ազդանշաններին
2 շարունակել երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը
3 Բարձրացնի արագությունը, նույնիսկ եթե այն գերազանցի թույլատրելի արագության սահմանը, որպեսզի հասցնի անցնել ճանապարհի նշված հատվածը մինչև լուսացույցի երթևեկությունն արգելող լուսային ազդանշանի միանալը
Օրենքի բացատրություն
Եթե վարորդը մոտենում է լուսացույցին, որի վրա երթևեկությունը թույլատրող լուսային ազդանշանն արդեն երկար ժամանակ միացված է, նա պետք է շարունակի երթևեկությունն այնպես, որ պատրաստ լինի ցանկացած պահի անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Օրվա մութ ժամին հանդիպակաց ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսից կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է՝

1 Միացնի ավտոմոբիլի սրահի լուսավորությունը
2 Կատարի կտրուկ արգելակում և դնի թեթև երանգավորված արևային ակնոց
3 Հնարավորինս ուղղի հայացքը երթևեկելի մասի աջ եզրի կողմը
Օրենքի բացատրություն
Օրվա մութ ժամանակ հակառակ ուղղությունից եկող տրանսպորտային միջոցի լուսարձակների լույսով կուրացման ուժգնությունը նվազեցնելու նպատակով վարորդին նպատակահարմար է հնարավորինս հայացքն ուղղել երթևեկելի մասի աջ եզրի կողմը։

Եթե ավտոմոբիլի աջ անիվներն անցել են անկայուն և թաց ծածկույթով եզրամաս, նպատակահարմար է՝

1 Առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել երթևեկելի մաս
2 Արագության մեծացում և ավտոմոբիլն ուղղել դեպի ձախ կողմ
3 Ավտոմոբիլի կտրուկ արգելակումը մինչև նրա լրիվ կանգառը
Օրենքի բացատրություն
Եթե ավտոմոբիլի աջ անիվները դուրս են եկել անկայուն և խոնավ ծածկույթով կողնակ, նպատակահարմար է առանց արգելակելու ավտոմոբիլը սահուն վերադարձնել ճանապարհի երթևեկելի մաս։

Ի՞նչ է ենթադրվում վարորդի ռեակցիայի ժամանակ ասելով:

1 Ժամանակը՝ վտանգը հայտնաբերելուց մինչև այն կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը
2 Ժամանակը՝ վտանգը հայտնաբերելուց մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգառը
3 Ոտքը արագացուցիչի ոտնակից արգելակի ոտնակի վրա տեղափոխելու համար անհրաժեշտ ժամանակը
Օրենքի բացատրություն
Վարորդի ռեակցիայի ժամանակ ասելով հասկացվում է վտանգը հայտնաբերելուց մինչև այն կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն ընկած ժամանակը:

Մառախլապատ եղանակին տրանսպորտային միջոցով երթևեկելիս առարկաների հեռավորությունն ընկալում ենք՝

1 ավելի քիչ, քան իրականում է
2 ավելի շատ, քան իրականում է
3 այնպես, ինչպես իրականում է
Օրենքի բացատրություն
Մառախլապատ եղանակին տրանսպորտային միջոցով երթևեկելիս մինչև առարկաները հեռավորությունն ընկալում ենք ավելի մեծ, քան իրականում է։

Եթե չկարգավորվող հետիոտնային անցման առջև կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման վրա տեսանելիությունը մասամբ սահմանափակված է, անցմանը մոտեցած վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը՝

1 Առանց արագությունը փոխելու՝ անկախ անցումում առկա իրավիճակից
2 Միայն ձայնային ազդանշան օգտագործելուց հետո
3 Միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցում մտած կամ մտնող հետիոտն չկա
Օրենքի բացատրություն
Եթե չկարգավորվող հետիոտնային անցումից առաջ կանգնած տրանսպորտային միջոցի պատճառով անցման տեսանելիությունը մասնակիորեն սահմանափակված է, անցմանը մոտեցող վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ անցման վրա մտած կամ մտնող հետիոտն չկա։

Ի՞նչ պետք է հիշենք շրջակա միջավայրը վնասակար նյութերից պաշտպանելու համար։

1 Տրանսպորտային միջոցը պետք է վարենք շարժիչի պտույտների բարձր արագությամբ
2 Երթևեկության ժամանակը կրճատելու համար տրանսպորտային միջոցը պետք է վարենք ինտենսիվ արագացմամբ և կտրուկ արգելակմամբ
3 պետք է խուսափել տրանսպորտային միջոցի կայանումից աշխատող շարժիչով
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Վառելիքի ավելացած ծախսից և վնասակար նյութերի ավելացած արտանետումից խուսափելու համար ժամանակին պետք է փոխարինենք՝

1 Դիմապակու ապակեմաքրիչները
2 Ուղևորասրահի օդափոխության ֆիլտրը
3 Շարժիչի օդային զտիչ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ է առաջացնում անվադողերում օդի ճնշման նվազումը խորհուրդ տրվող մակարդակից ցածր:

1 Նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումը
2 Նվազեցնում է անվադողերի մաշվածությունը
3 Մեծացնում է վառելիքի ծախսը
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ե՞րբ պետք է անջատենք շարժիչը վառելիքի խնայողության և արտանետումների նվազեցման նպատակով։

1 երբ երթևեկում ենք զառիթափով
2 երբ դանդաղած երթևեկության պայմաններում ստիպված ենք լինում երկար կանգնել
3 երբ կանգ ենք առնում «Կանգ» նշանի մոտ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Տրանսպորտային միջոցի որևէ ագրեգատից արտահոսած յուղը՝

1 Հողի վրա ընկնելու դեպքում պարարտացնում է այն
2 Չի ազդում շրջակա միջավայրի վրա
3 աղտոտում է շրջակա միջավայրը
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ պետք է հիշել տրանսպորտային միջոցը վառելիքով լիցքավորելիս։

1 չպետք է շարունակել վառելիքի լցնումը այն բանից հետո, երբ վառելիքի բաքը լցվելու հետևանքով լցնող սարքը (ատրճանակը) ավտոմատ կերպով անջատվի
2 Հնարավորության դեպքում վառելիքի բաքը պետք է լցնենք մինչև եզրը
3 վառելիքով լիցքավորելիս տրանսպորտային միջոցի շարժիչը պետք է աշխատի պարապ ընթացքով
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ կարող է առաջացնել արտանետման համակարգի անսարքությունը։

1 Ծախսված վառելիքի քանակի զգալի նվազումը
2 Վթարային լուսային ազդանշանային համակարգի միացումը
3 Արտանետումներում վնասակար նյութերի քանակի աճ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ