imecadine.ge

Նախազգուշացնող նշաններ

20 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Եռանկյուն նշաններ՝ վտանգավոր հատվածի մասին նախօրոք զգուշացում։

Տոմս №256 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րն է տեղադրվում բնակավայրից դուրս, երկաթուղու անարգելափակոց գծանցից առաջ 150-300 մետր հեռավորության վրա, ճանապարհի ձախ կողմում:

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1.1, 1.2 և 1.41- 1.46 կետերի համաձայն՝ ճանապարհային նշանը. 1.1. «Արգելափակոցով երկաթգծանց»՝ նախազգուշացնում է արգելափակոցով երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.2. «Առանց արգելափակոցի երկաթգծանց»՝ նախազգուշացնում է առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1–1.4.6. «Մոտեցում երկաթգծանցին»՝ բնակավայրից դուրս լրացուցիչ նախազգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ Նույն հավելվածի 1-ին գլխի ծանոթագրության «ա» և «զ» ենթակետերի համաձայն. ա) 1.1, 1.2, 1.5–1.34 նշանները բնակավայրից դուրս տեղադրվում են վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Անհրաժեշտության դեպքում նշանները տեղադրվում են նաև այլ հեռավորության վրա, որը նշված է 8.1.1 ցուցանակի վրա. զ) 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.4.1.-1.4.6. Մոտեցում երկաթգծանցին

Բնակավայրից դուրս լրացուցիչ զգուշացնում է վարորդին երկաթգծանցին մոտենալու մասին։ 1.4.1−1.4.3 նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4−1.4.6 նշանները՝ ճանապարհի ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, 1.4.3 և 1.4.6 նշանները՝ երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանի հետ միասին, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։

Տոմս №497 — իրավիճակի նկար

Տրված ճանաչման նշաններից ո՞րն է «Վթարային կանգառի նշանը»:

1 I
2 II
3 III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «վթարային կանգառի նշանը» հավասարակողմ եռանկյան ձև ունեցող ցուցանակ է՝ ոչ պակաս, քան 0,4 մետր երկարությամբ կողմերով և ոչ պակաս, քան 0,05 մետր լայնությամբ կարմիր եզրաշերտով։ Այդ եռանկյան միջին մասը կարող է լինել սնամեջ կամ ներկված բաց գույնի ներկով։ Կարմիր եզրաշերտը չպետք է լույս անցկացնի կամ պետք է ունենա լուսանդրադարձնող հատկությամբ շերտ։ Ցուցանակը պետք է այնպես սարքավորված լինի, որ հնարավոր լինի այն կայուն տեղադրել ուղղահայաց դիրքում։
Տոմս №602 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է կրկնակի տեղադրվում բնակավայրից դուրս։

1 Բոլորը
2 Միայն I և III
3 Միայն II և IV
4 Միայն I և II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.2 «Առանց ուղեփակոցի երկաթգծանց» և 1.11 «Ելք դեպի ափ» նշանները բնակավայրից դուրս կրկնվում են։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.34. Այլ վտանգներ

Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №604 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է կրկնակի տեղադրվում բնակավայրից դուրս։

1 Բոլորը
2 ոչ մեկը
3 Միայն I և III
4 Միայն II և IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.1, 1.2, 1.10, 1.11, 1.23, 1.24 և 1.26 նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմս №606 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է կրկնակի տեղադրվում բնակավայրում։

1 Միայն II և IV
2 Բոլորը
3 Միայն I և II
4 Միայն II և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները − նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմս №607 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանապարհային նշանն է նախազգուշացնում անարգելափակոց երկաթգծանցին մոտենալու մասին:

1 Միայն II
2 Միայն III
3 Միայն I
4 Միայն III և IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.2 կետի համաձայն՝ 1.2 «Առանց արգելափակոցի երկաթգծանց» ճանապարհային նշանը նախազգուշացնում է առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։
Տոմս №610 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նախազգուշացնում երկու կամ ավելի գծերով առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։

1 միայն IV
2 Միայն I և II
3 Բոլորը
4 Միայն II և II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (Նախազգուշացնող նշաններ) 1.3.2 կետի համաձայն՝ 1.3.2. «Բազմագիծ երկաթուղի» ճանապարհային նշանը զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու անարգելափակոց երկաթգծանցին մոտենալու մասին:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.35.1.-1.35.6. Շրջադարձի ուղղությունը

Ցույց է տալիս սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորության վրա երթևեկության ուղղությունը (1.35.1−1.35.3՝ դեպի աջ, 1.35.4−1.35.6՝ դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։

1.36.1.-1.36.2. Շրջադարձի ուղղությունը

Ցույց է տալիս երթևեկության ուղղությունը «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վրա (դեպի աջ և դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։

1.3.1. Միագիծ երկաթուղի

Զգուշացնում է առանց արգելափակոցի միագիծ երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։

1.3.2. Բազմագիծ երկաթուղի

Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։

Տոմս №613 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանները բնակավայրից դուրս կրկնակի (երկրորդ նշանը) տեղադրվում են վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան՝

1 150 մետր հեռավորության վրա
2 50 մետր հեռավորության վրա
3 100 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց», 1.2 «Առանց ուղեփակոցի երկաթգծանց», 1.10 «Բացվող կամուրջ», 1.11 «Դուրս գալ դեպի ափ», 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։
Տոմս №617 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րն է տեղադրվում բնակավայրից դուրս, երկաթուղու անարգելափակոց գծանցից առաջ 150-300 մետր հեռավորության վրա, ճանապարհի աջ կողմում:

1 I
2 IV
3 III
4 II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) ծանոթագրության «ա», «բ» և «վ» ենթակետերի համաձայն՝ ա) 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց» և 1.2 «Առանց ուղեփակոցի երկաթգծանց» նշանները բնակավայրից դուրս տեղադրվում են վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բ) 1.1 «Ուղեփակոցով երկաթգծանց», 1.2 «Առանց ուղեփակոցի երկաթգծանց», 1.10 «Բացվող կամուրջ», 1.11 «Ելք դեպի ափ», 1.23 «Հետիոտնային անցում», 1.24 «Երեխաներ» և 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» նշանները կրկնվում են բնակավայրից դուրս, իսկ 1.24 և 1.26 նշանները՝ նաև բնակավայրում։ Երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։ վ) 1.4.1-1.4.3 «Մոտեցում երկաթգծանցին» նշանները տեղադրվում են ճանապարհի աջ կողմում, իսկ 1.4.4-1.4.6 «Մոտեցում երկաթգծանցին» նշանները՝ ձախ կողմում։ 1.4.1 և 1.4.4 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ հիմնական և կրկնօրինակող 1.1 կամ 1.2 նշանների հետ միասին։ 1.4.3 և 1.4.6 նշանները տեղադրվում են երթևեկության ուղղությամբ կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների հետ, իսկ 1.4.2 և 1.4.5 նշանները՝ ինքնուրույն, հիմնական և կրկնվող 1.1 կամ 1.2 նշանների միջև հավասար հեռավորության վրա։
Տոմս №625 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր թեքադարձ:

1 III
2 II
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (Նախազգուշացնող նշաններ) 1.12.1 և 1.12.2 կետերի համաձայն՝ 1.12.1, 1.12.2 «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նշանները նշում են փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձը. 1.12.1՝ աջ, 1.12.2՝ ձախ:

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.13.2. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

3.19. Հետադարձն արգելված է

Արգելում է հետադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

1.12.2. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի ձախ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.21.1. Ճանապարհի նեղացում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №631 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը վնասված է:

1 Միայն II և III
2 Միայն I և IV
3 Միայն I
4 Միայն III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.17 կետի համաձայն՝ 1.17 «Անհարթ ճանապարհ» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը վնասված է՝ ալիքաձև է, փոսերով, կամրջի հետ անհարթ միացումներով և այլն։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №633 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշում ճանապարհահատվածը, որտեղ հնարավոր է տրանսպորտային միջոցի անիվների տակից խճի, կոպճի և այլնի դուրս թռչել։

1 Միայն II
2 Միայն II և IV
3 միայն IV
4 Միայն I և III
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.19 կետի համաձայն՝ 1.19 «Քարերի արտանետում» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի այն հատվածը, որտեղ հնարավոր է տրանսպորտային միջոցի անիվների տակից խճի, կոպճի և այլնի արտանետում։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.29. Քարաթափում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասը պաշտպանված չէ ձնահյուսից, սողանքից կամ քարաթափումից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №635 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհահատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։

1 I
2 III
3 IV
4 II
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.21.1-1.21.3 կետերի համաձայն՝ 1.21.1–1.21.3 «Ճանապարհի նեղացում» ճանապարհային նշանները նշում են ճանապարհի այն հատվածը, որտեղ երթևեկելի մասի լայնությունը նեղանում է. 1.21.1՝ երկու կողմից, 1.21.2՝ աջից, 1.21.3՝ ձախից։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.16. Սայթաքուն ճանապարհ

Ճանապարհի սայթաքուն հատված, որտեղ անվադողի և ճանապարհի ծածկույթի կառչման գործակիցը 0,4-ից պակաս է։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.21.1. Ճանապարհի նեղացում

Ճանապարհի հատված, որի երթևեկելի մասի լայնությունը նեղանում է երկու կողմից։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.13.1. Վտանգավոր շրջադարձեր

Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

Տոմս №639 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է զգուշացնում ճանապարհային նշանով (5.19.1 կամ 5.19.2) և/կամ ճանապարհային գծանշմամբ (1.14.1-1.14.3) նշված հետիոտնային անցմանը մոտենալու մասին։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի առաջին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.23 կետի համաձայն՝ 1.23 «Հետիոտնային անցում» ճանապարհային նշանը նախազգուշացնում է 5.19.1 և 5.19.2 նշաններով և/կամ 1.14.1–1.14.3 գծանշումներով նշված հետիոտնային անցմանը մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.21. Բնակելի գոտի

Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։

4.5. Հետիոտնային արահետ

Հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։

1.24. Երեխաներ

Զգուշացնում է ճանապարհի հատվածի մոտ մանկական հաստատության առկայության մասին, որտեղից մեծ է երեխաների երթևեկելի մասում հայտնվելու հավանականությունը։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։

Տոմս №641 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նախազգուշացնում ճանապարհային նշանով (4.4) նշված հեծանվային ուղու՝ երթևեկելի մասը հատող տեղին մոտենալու մասին։

1 II
2 III
3 IV
4 I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.25 կետի համաձայն՝ 1.25 «Հեծանվաուղու հատում» ճանապարհային նշանը նախազգուշացնում է 4.4 նշանով նշված հեծանվաուղու և երթևեկելի մասի հատման վայրին մոտենալու մասին։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.25. Հեծանվային արահետի հատում

Զգուշացնում է 4.4 նշանով նշված հեծանվային արահետի և երթևեկելի մասի հատման վայրին մոտենալու մասին։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

4.4. Հեծանվային արահետ

Հեծանիվով երթևեկության համար նախատեսված արահետ, որը կառուցվածքային առումով առանձնացված է այլ ճանապարհից կամ ճանապարհի այլ տարրերից։ 4.4 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հեծանվային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։

5.21. Բնակելի գոտի

Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։

3.9. Հեծանիվների երթևեկությունն արգելված է

Արգելում է հեծանիվների և մոպեդների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։

Տոմս №642 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում:

1 II
2 I
3 III
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.26 կետի համաձայն՝ 1.26 «Ճանապարհային աշխատանքներ» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի հատված, որի սահմաններում աշխատանքներ են կատարվում։
Տոմս №646 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի հատված, որտեղ կարող է ուժեղ կողային քամի փչել:

1 III
2 I
3 II
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.30 կետի համաձայն՝ 1.30 «Կողային քամի» ճանապարհային նշանը նշում է ճանապարհի հատված, որտեղ կարող է ուժեղ կողային քամի բարձրանալ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.31. Ցածր թռչող ինքնաթիռներ

Օդանավակայանի մոտով անցնող ճանապարհի հատված, որի վրայով ինքնաթիռները կամ ուղղաթիռները թռչում են ցածր բարձրության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.34. Այլ վտանգներ

Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.30. Կողային քամի

Ճանապարհի հատված, որտեղ կարող է ուժեղ կողային քամի բարձրանալ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

6.10. Հանգստի վայր

Հանգստի վայրի նշան

Տոմս №650 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհահատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։

1 IV
2 III
3 II
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.34 կետի համաձայն՝ 1.34 «Այլ վտանգներ» ճանապարհային նշանը՝ ճանապարհահատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

1.12.1. Վտանգավոր շրջադարձ

Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի վտանգավոր շրջադարձ դեպի աջ։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

1.34. Այլ վտանգներ

Ճանապարհի հատված, որտեղ կարող է առաջանալ այնպիսի վտանգ, որը սահմանված չէ այլ նախազգուշացնող նշաններով։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։

3.1. Մուտքն արգելված է

Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։

Տոմս №653 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն:

1 II
2 III
3 IV
4 I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 2-րդ գլխի (առավելության նշան) 2.1 կետերի համաձայն՝ 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը՝ ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկն անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկից առաջ։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկից առաջ, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես, խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա, և խաչմերուկից առաջ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

2.1. Գլխավոր ճանապարհ

Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։

2.5. Հանդիպակաց երթևեկության առավելություն

Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։

2.3. Զիջեք ճանապարհը

Ճանապարհ, որով երթևեկող վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հատվող ճանապարհով երթևեկող վարորդին, իսկ 8.13 ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով երթևեկող վարորդին։ 2.3 նշանը բնակավայրից դուրս նախապես տեղադրվում է խաչմերուկից առաջ 150−300 մետր հեռավորության վրա՝ 8.1.1 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.3 նշանը, կամ 8.1.2 ցուցանակով, եթե խաչմերուկի առջև տեղադրված է 2.4 նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը։

Ճանապարհին անասնաքարշ տրանսպորտի կառավարումը պետք է իրականացվի՝

1 երթևեկելի մասում երթևեկության ուղղությանը հակառակ
2 Լծկանի ցանկությամբ ճանապարհի ցանկացած հատվածում
3 երթևեկելի մասի եզրին՝ ամենամոտ հեռավորության վրա, կամ կողնակին (եթե դա չի խոչընդոտում հետիոտնին) մեկ շարքով, երթևեկության ուղղությանը համապատասխան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ճանապարհով շարժվող անասունների, ինչպես նաև լծասայլային տրանսպորտի վարումը պետք է իրականացվի երթևեկելի մասի եզրին հնարավորինս մոտ կամ ճանապարհեզրով (եթե դա խոչընդոտ չի ստեղծում հետիոտնի համար)՝ մեկ շարքով, երթևեկության ուղղությամբ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ