1արգելում է այն տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցների կազմերով երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը գերազանցում է նշանի վրա նշվածը
2արգելում է այն տրանսպորտային միջոցով երթևեկությունը, որի փաստացի բեռնվածությունը որևէ առանցքի վրա գերազանցում է նշանի վրա նշվածը
3Արգելում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշանի վրա նշվածից պակաս հեռավորությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.11 կետի համաձայն՝ 3.11 «Զանգվածի սահմանափակում» ճանապարհային նշանն արգելում է այն տրանսպորտային միջոցով և տրանսպորտային միջոցների կազմով երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը գերազանցում է նշանի վրա նշվածը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում այն տրանսպորտային միջոցով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կազմով երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը:
1III
2I
3II
4IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.15 կետի համաձայն՝ 3.15 «Երկարության սահմանափակում» ճանապարհային նշանն արգելում է այն տրանսպորտային միջոցների և տրանսպորտային միջոցների կազմերի երթևեկությունը, որոնց գաբարիտային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է արգելում այն բոլոր տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների կազմերով երթևեկությունը, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է նշանի վրա նշված թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանը:
1IV
2III
3II
4I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.4 կետի համաձայն՝ 3.4 «Բեռնատարների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանը արգելում է այն տրանսպորտային միջոցների և տրանսպորտային միջոցների կազմերի երթևեկությունը, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է նշանի վրա նշված թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանը։
1մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը 70 կմ/ժ-ից ավելի արագությամբ
2Տրանսպորտային միջոցներով նշանի վրա նշվածից պակաս հեռավորությամբ երթևեկությունը
3մեկ շարքով մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.16 կետի համաձայն՝ 3.16 «Նվազագույն հեռավորության սահմանափակում» ճանապարհային նշանն արգելում է տրանսպորտային միջոցներով երթևեկել նշանի վրա նշված տարածությունից պակաս հեռավորությամբ։
1մարդատար ավտոմոբիլից տարբերվող այլ տրանսպորտային միջոցով երթևեկությունը
2Արգելում է ցանկացած տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցի վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի)
3Ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի վազանցը՝ անկախ նրա արագությունից
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.20 կետի համաձայն՝ 3.20 «Վազանցն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից պակաս արագությամբ երթևեկող տրանսպորտի)։ Թույլատրվում է առանց կողակառքի մոտոցիկլի, մոպեդի և հեծանիվի վազանցը՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում 3.22 («Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է») ճանապարհային նշանի գործողության գոտու վերջը։
1II
2III
3I
4IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.23 կետի համաձայն՝ 3.23 «Բեռնատարներով վազանցի արգելման գոտու վերջ» ճանապարհային նշանը նշում է 3.22 («Բեռնատարներով վազանցն արգելվում է») ճանապարհային նշանի գործողության գոտու վերջը։
Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցի վրա։
1Միայն II և III
2Միայն I և III
3Միայն II և IV
4Միայն III և IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «գ.ա» ենթակետի համաձայն՝ նշանների գործողությունը չի տարածվում՝ գ.ա) 3.1–3.3, 3.18.1, 3.18.2, 3.19, 3.27 նշաններինը՝ երթուղային տրանսպորտային միջոցի վրա։ Նկարում պատկերված ճանապարհային նշաններն են՝ 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է», 1.8 «Շրջանաձև երթևեկությամբ հատում», 3.19 «Հետադարձն արգելվում է» և 1.33 «Խցանում»։