imecadine.ge

Հեծանիվ, մոպեդ, լծասայլ և անասուններ

17 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Տարիք, դիրքը երթևեկելի մասում, արգելքներ և անասունների քշում։

Տոմս №99 — իրավիճակի նկար

Ո՞ր ավտոմոբիլի վարորդի մոտ է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե մարդատար ավտոմոբիլը դուրս է գալիս ավտոլցակայանի տարածքից։

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 Մոպեդի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարակից տարածքից ճանապարհ դուրս գալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել ճանապարհով շարժվող տրանսպորտային միջոցին և հետիոտնին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ այն հետիոտնին, հեծանվորդին, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին, որոնց ճանապարհն ինքը հատում է։

Հեծանիվների և մոպեդների խմբերի՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում, վազանցը հեշտացնելու համար, խմբերի միջև հեռավորությունը պետք է կազմի՝

1 40-60 մետր
2 60-80 մետր
3 80-100 մետր
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հեծանիվի և մոպեդի վարորդների համար թույլատրելի է շարասյունով տեղաշարժվելը։ Հեծանիվների և մոպեդների շարասյուների՝ ճանապարհի երթևեկելի մասով երթևեկելու դեպքում դրանք պետք է բաժանվեն խմբերի, սակայն յուրաքանչյուրում ոչ ավելի, քան 10 միավոր։ Վազանցը հեշտացնելու համար խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի 80−100 մետր։
Տոմս №775 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ:

1 II
2 III
3 I
4 IV
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.5 կետի համաձայն՝ 5.5 «Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ» ճանապարհային նշանը՝ ճանապարհ կամ երթևեկելի մաս, որի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ։
Տոմս №781 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանը ցույց է տալիս՝

1 դարձափոխ երթևեկությամբ ճանապարհի հատվածի վերջում
2 Արագացման գոտու ավարտը
3 Երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի ավարտը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.9 կետի համաձայն՝ 5.9 «Ռևերսիվ երթևեկության վերջ» ճանապարհային նշանը ցույց է տալիս 5.8 նշանով նշված ճանապարհահատվածի վերջը։

«Ավտոգնացք» ճանաչման նշանը պարտադիր պետք է ամրացվի՝

1 Միայն հոդակապավոր ավտոբուսի վրա
2 միայն ավտոգնացքի վրա
3 Ինչպես ավտոգնացքի, այնպես էլ հոդակապավոր ավտոբուսի վրա
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր են սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վերևում հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր. ամրացվում է ավտոգնացքի և հոդակապային ավտոբուսի վրա։
Տոմս №1218 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա:

1 Միայն III
2 Միայն II
3 Միայն I
4 երեքը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները՝ ա) «Ավտոգնացք»՝ խցիկի վրա հորիզոնական դասավորված, միմյանցից 150-ից մինչև 300 մմ հեռավորությամբ երեք նարնջագույն լապտեր, - ամրացվում է ավտոգնացքի և հոդակապավոր ավտոբուսի վրա։
Տոմս №1221 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում խոշոր եզրաչափերով բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասում։

1 Միայն III
2 Միայն I
3 Միայն II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. դ) «Ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) բեռ»՝ 400X400 մմ չափի ցուցանակ, որի վրա անկյունագծով գծված են 50 մմ լայնությամբ, լուսանդրադարձնող մակերեսով, իրար հաջորդող կարմիր և սպիտակ շերտեր, ամրացվում է ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) և սույն օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված տրանսպորտային միջոցների առջևի և հետևի կողմերում։
Տոմս №1222 — իրավիճակի նկար

Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում այն տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց դրա գերազանցում է 20 մետրը, և երկու կամ ավելի կցորդով ավտոգնացքի վրա:

1 Միայն II
2 Միայն III
3 Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. ե) «Երկար տրանսպորտային միջոց»՝ 1200X200 մմ-ից ոչ պակաս չափի, 40 մմ լայնությամբ կարմիր եզրագծով և լուսանդրադարձնող մակերեսով դեղին ուղղանկյուն, ամրացվում է այն ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց բեռի գերազանցում է 20 մետրը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների այն կազմի վրա, որում երկու կամ երկուսից ավելի կցորդ կա։ Եթե նշված չափի նշանի ամրացումն անհնար է, թույլատրվում է ամրացնել 600X200 մմ-ից ոչ պակաս չափի երկու միանման նշան՝ տրանսպորտային միջոցի առանցքի նկատմամբ համաչափ։
Տոմս №1270 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է պարտավոր զիջել ճանապարհը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։

1 մարդատար ավտոմոբիլի վարորդին
2 Հեծանվորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ խաչմերուկից դուրս անցնող ճանապարհի հետ հեծանվային արահետի չկարգավորվող հատման վայրում հեծանիվի և մոպեդի վարորդները պետք է ճանապարհը զիջեն այդ ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին։

Եթե տրանսպորտային միջոցի առջևով ճանապարհի երթևեկելի մասն է անցնում անասունների նախիրը, վարորդը պետք է հաշվի առնի, որ՝

1 Նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս այլևս չի կարող դուրս գալ առանձին անասուն
2 Նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս դեռ կարող են դուրս գալ նախիրից հետ մնացած առանձին անասուններ
Օրենքի բացատրություն
Եթե տրանսպորտային միջոցի առջևով ճանապարհի երթևեկելի մասն է անցնում անասունների նախիրը, վարորդը պետք է հաշվի առնի, որ նախիրի անցնելուց հետո ճանապարհի երթևեկելի մաս կարող են դուրս գալ առանձին կենդանիներ։

Եթե տրանսպորտային միջոցի առջևում հետիոտնային անցումով տեղաշարժվում է տարեց հետիոտն, վարորդը պետք է հաշվի առնի՝

1 Միայն այն հանգամանքը, որ այն երթևեկելի մասում երթևեկում է ավելի դանդաղ, քան ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները
2 Միայն այն հանգամանքը, որ այն կարող է կես ճանապարհից հետ դառնալ
3 Որ կարող է առաջանալ այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
4 միայն այն հանգամանքը, որ նա կարող է կորցնել հավասարակշռությունը և ընկնել
Օրենքի բացատրություն
Եթե տրանսպորտային միջոցի առջև հետիոտնային անցումով անցնում է տարեց հետիոտն, վարորդը պետք է հաշվի առնի, որ նրանք երթևեկելի մասով շարժվում են ավելի դանդաղ, քան ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցները, կարող են նաև ճանապարհի կեսից հետ դառնալ, և նրանք կարող են կորցնել հավասարակշռությունը և ընկնել։

Ինչի՞ միջոցով է կատարվում բուլդոզերի թիակի բարձրացումը և իջեցումը։

1 Դոմկրատի
2 մեխանիկական միջոցով
3 հիդրավլիկ գլաններով
Օրենքի բացատրություն
Բուլդոզերի թիակի բարձրացումն ու իջեցումը կատարվում է հիդրավլիկ գլաններով։

Ի՞նչ հաստության լիցքը խտացնելու համար են օգտագործվում տոփանիչ մեքենաները։

1 0,1 – 1,0 մետր հաստությամբ
2 0,8 – 1,5 մետր հաստությամբ
3 0,4 – 2,0 մետր հաստությամբ
Օրենքի բացատրություն
Տոփանող մեքենաները կիրառվում են 0,8 – 1,5 մետր հաստությամբ լիցքը խտացնելու համար։

Առվի լանջի և հատակի հարթեցումը կատարվում է՝

1 Շերեփավոր ռոտորով
2 շերեփներով դանակով
3 Պասիվ դանակով
Օրենքի բացատրություն
Առվի լանջի և հատակի հարթեցումը կատարվում է պասիվ դանակով։

Երեսպատված բետոնում կարերի կտրումը կատարվում է՝

1 առվի երկայնական և լայնական ուղղությամբ
2 Առվի լանջի ուղղությամբ
3 առվի երկայնական ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Երեսպատված բետոնում կարերի կտրումը կատարվում է առվի երկայնական և լայնական ուղղություններով։

Բաց առվի պարագծով երեսպատված բետոնում կարերի կտրումը կատարվում է՝

1 երկայնական ուղղությամբ՝ գիլյոտինաձև դանակով, լայնական ուղղությամբ՝ խարսխային դանակով
2 Երկայնական ուղղությամբ՝ խարսխային դանակով։ Լայնական ուղղությամբ՝ V-աձև դանակով
Օրենքի բացատրություն
Բաց առվի պարագծով երեսպատված բետոնում կարերի կտրումն իրականացվում է. - երկայնական ուղղությամբ - խարսխային դանակով։ - լայնական ուղղությամբ - V-աձև դանակով։

Գութանանման թևավոր ջրանցքափորիչ մեքենայի աշխատանքային մարմիններն են՝

1 հարթ խոփ, թև, թևաձև մակերես, թևիկներ
2 խոփ, դաշտային տախտակ, նախախոփ, դանակ
3 օվալաձև թև, թևաձև մակերես, գրունտահատիչ, դանակ
Օրենքի բացատրություն
Գութանաձև թևավոր առվափոր մեքենայի աշխատանքային օրգաններն են՝ խոփը, դաշտային տախտակը, առաջնախոփը և դանակը։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ