imecadine.ge

Տոմսերի ամբողջական ցանկ

738 պաշտոնական տոմս — A, A1 կատեգորիա, ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Մոտոսաղավարտի վրա ճաք առաջանալու դեպքում վարորդը պետք է՝

1 ճեղքը սոսնձել և մոտոսաղավարտը վերաներկել
2 Մոտոսաղավարտի տակ դնի կտորից գլխարկ
3 գնել նոր մոտոսաղավարտ, քանի որ հինն այլևս չի կարող ապահովել պաշտպանություն
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ տեղաշարժվելիս մոտոցիկլի և մոպեդի վարորդները, ինչպես նաև նրանց ուղևորները պետք է օգտագործեն մոտոսաղավարտներ։ Մոտոսաղավարտի վրա ճաքեր առաջանալու դեպքում մոտոցիկլի վարորդը պետք է ձեռք բերի նոր մոտոսաղավարտ, քանի որ հինը (ճաքերով մոտոսաղավարտը) այլևս չի ապահովում պաշտպանություն։

Ճանապարհին գտնվող շան մոտով անցնող մոտոցիկլի վարորդը պետք է՝

1 Հաշվի առնի, որ բոլոր շները վախենում են շարժվող տրանսպորտային միջոցից, ինչի պատճառով այն ագրեսիա չի դրսևորի
2 դրսևորել առանձնահատուկ զգուշություն, քանի որ շունը կարող է ագրեսիա դրսևորել և նետվել նրա ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Ճանապարհին գտնվող շան մոտով անցնող մոտոցիկլի վարորդը պետք է ցուցաբերի առանձնահատուկ զգուշություն, քանի որ շունը կարող է ագրեսիա դրսևորել և նետվել նրա ուղղությամբ։

Ասֆալտե ծածկույթով ճանապարհից խճապատ ճանապարհ դուրս գալիս մոտոցիկլի վարորդը պետք է՝

1 Ընտրի երթևեկության համապատասխան արագություն և խուսափի կտրուկ շարժումներից
2 Մեծացնի երթևեկության արագությունը, որպեսզի ճանապարհի ծածկույթի ազդեցությունը ղեկի վրա ավելի քիչ զգացվի
3 դադարեցնել երթևեկությունը, քանի որ խճապատ ճանապարհին մոտոցիկլով երթևեկությունն արգելված է
Օրենքի բացատրություն
Ասֆալտապատ ճանապարհից խճապատ ճանապարհ դուրս գալիս մոտոցիկլի վարորդը պետք է ընտրի երթևեկության համապատասխան արագություն և խուսափի կտրուկ շարժումներից։

Մոտոցիկլի առջևի արգելակն ավելի արդյունավետ է, քան հետևի արգելակը, քանի որ՝

1 Արգելակման ժամանակ փոխվում է առանցքների վրա բեռնվածության բաշխումը, և ավելի մեծ բեռնվածություն է ընկնում առջևի անվադողի վրա
2 Առջևի արգելակը գործի ենք դնում ձեռքով
3 Այս տոմսում թվարկված բոլոր պատասխանները ճիշտ են
4 Մոտոցիկլի առջևի անվադողը հետևինից նեղ է
Օրենքի բացատրություն
Մոտոցիկլի առջևի արգելակն ավելի արդյունավետ է, քան հետևի արգելակը, քանի որ մոտոցիկլն արգելակելիս փոխվում է առանցքների վրա բեռնվածքի բաշխումը, և ավելի մեծ բեռնվածք է ընկնում առջևի անվադողի վրա։

Մոտոցիկլի անվադողերում օդի ցածր ճնշումը կարող է առաջացնել՝

1 Այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանք
2 միայն պրոտեկտորի եզրերի անհավասարաչափ մաշվածությունը
3 միայն մոտոցիկլի կառավարելիության վատթարացում
Օրենքի բացատրություն
Մոտոցիկլի անվադողերում օդի ցածր ճնշումը կարող է առաջացնել ինչպես անվադողի պաշտպանաշերտի եզրերի անհավասարաչափ մաշվածություն, այնպես էլ մոտոցիկլի կառավարելիության վատթարացում։

Հնարավո՞ր է արդյոք, որ ավտոգնացքի երթևեկությունից առաջացած օդային ալիքը խոչընդոտ ստեղծի մոտոցիկլը վարելուն։

1 Հնարավոր է միայն այն դեպքում, եթե ավտոգնացքը երթևեկում է հակադիր ուղղությունից
2 Հնարավոր է միայն այն դեպքում, եթե ավտոգնացքը վազանցում է նույն ուղղությամբ երթևեկող մոտոցիկլին
3 հնարավոր է այս տոմսում թվարկված ցանկացած հանգամանքի առկայության դեպքում
Օրենքի բացատրություն
Ավտոգնացքի երթևեկությունից առաջացած օդային ալիքը կարող է խոչընդոտ ստեղծել մոտոցիկլը վարելու համար ինչպես այն դեպքում, երբ ավտոգնացքը երթևեկում է հակառակ ուղղությունից, այնպես էլ երբ ավտոգնացքը վազանցում է նույն ուղղությամբ երթևեկող մոտոցիկլին:

Ավտոմոբիլային յուղը հողի մեջ ընկնելիս՝

1 Առաջացնում է հողի և ստորերկրյա ջրերի երկարատև աղտոտում
2 Արագ գոլորշիանում է և չի աղտոտում շրջակա միջավայրը
3 Քայքայվում է մանր մասնիկների, ինչի պատճառով չի ազդում էկոլոգիայի վրա
Օրենքի բացատրություն
Ավտոմոբիլային յուղը հողի մեջ ընկնելիս առաջացնում է հողի և ստորերկրյա ջրերի երկարատև աղտոտում։

Ի՞նչ պետք է հիշենք շրջակա միջավայրը վնասակար նյութերից պաշտպանելու համար։

1 Տրանսպորտային միջոցը պետք է վարենք շարժիչի պտույտների բարձր արագությամբ
2 Երթևեկության ժամանակը կրճատելու համար տրանսպորտային միջոցը պետք է վարենք ինտենսիվ արագացմամբ և կտրուկ արգելակմամբ
3 պետք է խուսափել տրանսպորտային միջոցի կայանումից աշխատող շարժիչով
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Վառելիքի ավելացած ծախսից և վնասակար նյութերի ավելացած արտանետումից խուսափելու համար ժամանակին պետք է փոխարինենք՝

1 Դիմապակու ապակեմաքրիչները
2 Ուղևորասրահի օդափոխության ֆիլտրը
3 Շարժիչի օդային զտիչ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ է առաջացնում անվադողերում օդի ճնշման նվազումը խորհուրդ տրվող մակարդակից ցածր:

1 Նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումը
2 Նվազեցնում է անվադողերի մաշվածությունը
3 Մեծացնում է վառելիքի ծախսը
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ե՞րբ պետք է անջատենք շարժիչը վառելիքի խնայողության և արտանետումների նվազեցման նպատակով։

1 երբ երթևեկում ենք զառիթափով
2 երբ դանդաղած երթևեկության պայմաններում ստիպված ենք լինում երկար կանգնել
3 երբ կանգ ենք առնում «Կանգ» նշանի մոտ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Տրանսպորտային միջոցի որևէ ագրեգատից արտահոսած յուղը՝

1 Հողի վրա ընկնելու դեպքում պարարտացնում է այն
2 Չի ազդում շրջակա միջավայրի վրա
3 աղտոտում է շրջակա միջավայրը
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ պետք է հիշել տրանսպորտային միջոցը վառելիքով լիցքավորելիս։

1 չպետք է շարունակել վառելիքի լցնումը այն բանից հետո, երբ վառելիքի բաքը լցվելու հետևանքով լցնող սարքը (ատրճանակը) ավտոմատ կերպով անջատվի
2 Հնարավորության դեպքում վառելիքի բաքը պետք է լցնենք մինչև եզրը
3 վառելիքով լիցքավորելիս տրանսպորտային միջոցի շարժիչը պետք է աշխատի պարապ ընթացքով
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ի՞նչ կարող է առաջացնել արտանետման համակարգի անսարքությունը։

1 Ծախսված վառելիքի քանակի զգալի նվազումը
2 Վթարային լուսային ազդանշանային համակարգի միացումը
3 Արտանետումներում վնասակար նյութերի քանակի աճ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել տրանսպորտային միջոցի երթևեկությամբ առաջացած աղմուկը:

1 Շարժիչի օդային զտիչը հանելով
2 Տրանսպորտային միջոցը շարժիչի պտույտների ցածր արագությամբ վարելու
3 Ունիվերսալ անվադողերի օգտագործմամբ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Որտե՞ղ պետք է տեղափոխվեն օգտագործված յուղերը, քսայուղային հեղուկները և կուտակիչները՝ դրանց ոչնչացման նպատակով։

1 Բնակավայրից հեռու
2 Կենցաղային աղբավայրում
3 վերամշակման կենտրոններում
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ինչպե՞ս պետք է նվազեցնենք վառելիքի ծախսը հավասարաչափ արագությամբ երթևեկելիս:

1 Վարենք տրանսպորտային միջոցը նվազագույն արագությամբ
2 Օգտագործենք կրուիզ-կոնտրոլ, որն ինքն է կարգավորում երթևեկության արագությունը
3 Վարենք տրանսպորտային միջոցը առավելագույն արագությամբ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Ինչպիսի՞ ռեժիմով երթևեկությունն է հանգեցնում վառելիքի սպառման նվազմանը:

1 Երթևեկություն շարժիչի պտույտների բարձր արագությամբ
2 Երթևեկություն շարժիչի պտույտների ցածր արագությամբ
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Դուք ստիպված եք սպասել երկաթգծանցի փակ արգելափակոցի մոտ։ Ինչպե՞ս կհոգաք վառելիքի ծախսի նվազեցման և շրջակա միջավայրի պահպանության մասին։

1 շարժիչը պարապ ընթացքի ռեժիմի փոխադրելով
2 շարժիչն անջատելով
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...

Թվարկվածներից ո՞րն է նպաստում շրջակա միջավայրի պաշտպանությանը:

1 Գլորման ցածր դիմադրություն ունեցող անվադողերի օգտագործումը
2 Ճանապարհից փոխանցվող ցնցումները նվազեցնելու նպատակով անվադողերում օդի ճնշման իջեցումը առաջարկվածից ավելի
3 տրանսպորտային միջոցում օդորակման և օդափոխության համակարգերի աշխատեցում
Օրենքի բացատրություն
Բացատրությունը շուտով կավելացվի...
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ