Իրավունք ունի՞ արդյոք ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե օրվա մութ ժամանակ երթևեկելիս շարքից դուրս են եկել հետին եզրաչափային լույսերը։
1
իրավունք չունի
2
Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրվա մութ ժամին, ինչպես նաև անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկող մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև մոպեդի վրա պետք է միացված լինեն մոտակա կամ հեռավոր լույսի լուսարձակը/լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ վարորդին արգելվում է երթևեկել աշխատանքային արգելակային համակարգի, ղեկային մեխանիզմի, տրանսպորտային միջոցների կազմում կցորդիչ սարքի անսարքության դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամին միաժամանակ շարքից դուրս եկած (մարած) մոտակա և հեռավոր լույսի լուսարձակներով (կամ դրանց բացակայության դեպքում) կամ/և հետևի եզրաչափային լույսերով այն ճանապարհին, որտեղ արհեստական լուսավորություն չկա կամ տեսանելիությունն անբավարար է։