Բնակավայրում, այն վայրերում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ դա արգելված է, վարորդը վթարային կանգառի նշանը (կամ նմանատիպ արդյունավետ սարքը) տրանսպորտային միջոցից պետք է տեղադրի ոչ պակաս, քան՝
1
10 մետր հեռավորության վրա
2
5 մետր հեռավորության վրա
3
15 մետր հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի և 3-րդ ու 4-րդ կետերի համաձայն. 2. Վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե նման համակարգ չկա կամ այն շարքից դուրս է եկել, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «Վթարային կանգառի նշան», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր. բ) այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելվում է, և այնտեղ, որտեղ, հաշվի առնելով տեսանելիության պայմանները, այլ վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։ 3. «Վթարային կանգառի նշանը» և թարթող կարմիր լապտերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցից այն հեռավորության վրա, որը կոնկրետ պայմաններում ապահովում է այլ վարորդների ժամանակին նախազգուշացումը վտանգի մասին, սակայն այդ հեռավորությունը բնակավայրում չպետք է լինի 15 մետրից պակաս, իսկ բնակավայրից դուրս՝ 30 մետրից պակաս։ 4. Վթարային կանգառի նշանի կամ թարթող կարմիր լապտերի բացակայության դեպքում վարորդը պետք է այլ նմանատիպ արդյունավետ միջոցներով ապահովի մոտեցող վարորդների ժամանակին նախազգուշացումը։