Կարո՞ղ են արդյոք ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդները, առկա հանգամանքները գնահատելով, փոխադարձ համաձայնության հիման վրա նախապես կազմել պատահարի սխեման, ստորագրել այն և ներկայանալ պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում՝ այդ փաստը ձևակերպելու համար։
1
կարող են միայն այն դեպքում, եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել
2
Չեն կարող, քանի որ մինչև լիազորված անձի գալը նրանք պարտավոր են մնալ պատահարի վայրում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, վարորդները, գնահատելով առկա հանգամանքները, համաձայնության հիման վրա կարող են նախապես կազմել պատահարի սխեման, ստորագրել այն և ներկայանալ պարեկային ոստիկանության մոտակա ստորաբաժանում՝ այդ փաստը ձևակերպելու համար։