Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է երթևեկությունը նշանի վրա նշվածից ավելի արագությամբ (կմ/ժ)։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։ 5.23.1 և 5.23.2 նշաններով նշված բնակավայրի առջև տեղադրված 3.24 նշանի գործողությունը տարածվում է համապատասխանաբար մինչև բնակավայրը նշող 5.23.1 և 5.23.2 նշանները։
Արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների վազանցը (բացառությամբ 30 կմ/ժ-ից ցածր արագությամբ երթևեկող տրանսպորտի)։ Թույլատրվում է առանց կողային կցորդի մոտոցիկլի, մոպեդի և հեծանիվի վազանցը՝ առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու։ Նշանի գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանի գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքերի, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հետ հատումների (միացումների) վրա, որոնց առջև համապատասխան նշան տեղադրված չէ։
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։
Ցույց է տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ չեն գործում բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր մուտքերում։