Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածների համար շտապ բժշկական օգնություն կանչելու նպատակով դիսպետչերին պետք է հայտնենք՝
1
միայն ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի մոտակա կողմնորոշիչը, տուժածների թիվը, նրանց սեռը և տարիքը
2
ճանապարհատրանսպորտային պատահարի ճշգրիտ վայրը (փողոց, տան համար և մոտակա կողմնորոշիչ), տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, կենսական նշանների առկայությունը, ինչպես նաև ուժեղ արյունահոսության մասին
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածների համար շտապ բժշկական օգնություն կանչելիս դիսպետչերին պետք է հայտնել ճանապարհատրանսպորտային պատահարի ճշգրիտ վայրը (փողոց, տան համար և մոտակա կողմնորոշիչ), տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, կենսական նշանների առկայությունը, ինչպես նաև ուժեղ արյունահոսությունը։