1
միայն A տեղում
2
ինչպես A տեղում, այնպես էլ B տեղում
3
Միայն B վայրում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի «ա.ա» և «ա.գ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառը ճանապարհի երթևեկելի մասում՝ ա.ա) հետիոտնային և հեծանվային անցումներում և դրանցից առաջ 5 մետրից ավելի մոտ. ա.գ) երթևեկելի մասերի հատման վայրում, ինչպես նաև դրանց հատման եզրերից 5 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ կանգառը կատարվում է այն եռակողմ հատումներում (խաչմերուկներում) կողային ելքերի դիմաց, որոնցում կա գծանշման հոծ գիծ կամ բաժանարար գոտի։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհ
Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։