Օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք՝
1
այնպես, ինչպես իրականում է
2
ավելի շատ, քան իրականում է
3
ավելի քիչ, քան իրականում է
Օրենքի բացատրություն
Օրվա լուսավոր ժամին հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունը մարդու աչքը որոշում է տարածության մեջ առկա այլ կողմնորոշիչների համեմատությամբ (ճանապարհային նշաններ, գծանշում, ճանապարհամերձ կանաչապատում և այլն), իսկ օրվա մութ ժամին և անբավարար տեսանելիության պայմաններում կողմնորոշումը կատարվում է միայն լուսարձակների լույսով, ուստի հանդիպակաց տրանսպորտային միջոցի արագությունն ընկալում ենք ավելի փոքր, քան այն իրականում է։