Թեքադարձում երթևեկելիս թեքման կենտրոնից դեպի թեքման կենտրոնի հակառակ կողմում շարժվող առջևի և թեքման կողմում շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է՝
1
Ավտոմոբիլի շրջադարձի շառավիղը
2
Ավտոմոբիլի թույլատրելի միջակայքը
3
ավտոմոբիլի դինամիկ միջանցքը
Օրենքի բացատրություն
Ոլորանով երթևեկելիս բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկության համար անհրաժեշտ գոտին զգալիորեն լայնանում է։ Շրջադարձի ժամանակ ավտոմոբիլի առջևի անիվները զբաղեցնում են շրջադարձի կենտրոնին հակառակ կողմը, իսկ ավտոմոբիլի կամ կցորդի հետևի անիվները՝ շրջադարձի կենտրոնի կողմը։ Շրջադարձի կենտրոնից դեպի շրջադարձի կենտրոնին հակառակ կողմով շարժվող առջևի և շրջադարձի կողմով շարժվող հետևի անիվները տարված շառավիղների տարբերությունը կոչվում է ավտոմոբիլի դինամիկ միջանցք։