Ո՞ր ուղղությամբ կարող է կապույտ ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը լուսացույցի այս ազդանշանի դեպքում։
1
Միայն ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
2
Միայն ուղիղ և աջ
3
Միայն ուղիղ և ձախ
4
միայն աջ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի և 10-րդ մասի համաձայն. 2. Լուսացույցի լուսային ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. ե) կանաչ լուսային ազդանշանը թույլատրում է երթևեկությունը։ 10. Կանաչ, դեղին և կարմիր լուսային ազդանշանները, որոնց վրա պատկերված է սլաք/սլաքներ, ունեն նույն նշանակությունը, ինչ համապատասխան գույնի առանց սլաքի լուսային ազդանշանները, սակայն դրանց գործողությունը տարածվում է միայն սլաքով/սլաքներով ցույց տրված ուղղությամբ/ուղղություններով։ Միաժամանակ ձախ թեքվելը թույլատրող սլաքը թույլատրում է նաև հետադարձը, եթե դա արգելված չէ համապատասխան ճանապարհային նշանով կամ ճանապարհային գծանշմամբ։ Նույն նշանակությունն ունի լուսացույցի լրացուցիչ սեկցիայի կանաչ լուսային ազդանշանի վրա պատկերված սլաքը։ Լուսացույցի լրացուցիչ սեկցիայի անջատված լուսային ազդանշանը ազդարարում է, որ այդ սեկցիայով կարգավորվող ուղղությամբ երթևեկությունն արգելված է։