Իրավունք ունի՞ արդյոք ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս չի կարողանա առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։
1
Իրավունք ունի
2
իրավունք չունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակել երթևեկությունը։ Հետիոտնը, որը արգելող լուսային ազդանշանը միանալու պահին գտնվում է ճանապարհի երթևեկելի մասում, պետք է ազատի այն, իսկ եթե դա անհնար է՝ կանգ առնի հակադիր ուղղություններով շարժվող տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա։