Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
միայն մոտոցիկլի վարորդը
2
ոչ մի տրանսպորտային միջոցի վարորդ
3
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
4
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ցանկացած երթևեկելի մասում՝ նույն ուղղությամբ երթևեկության համար նախատեսված երեք կամ ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրային երթևեկելի գոտին զբաղեցնելը թույլատրվում է միայն ինտենսիվ երթևեկության ժամանակ, երբ մյուս երթևեկելի գոտիները զբաղված են, ինչպես նաև վազանցի, ձախ թեքվելու կամ հետադարձ կատարելու նպատակով, իսկ բեռնատար ավտոմոբիլի համար՝ միայն ձախ թեքվելու կամ հետադարձ կատարելու ժամանակ:
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.5. Միակողմանի երթևեկությամբ ճանապարհ
Ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցները ամբողջ լայնությամբ երթևեկում են մեկ ուղղությամբ։
5.3. Ավտոմոբիլային ճանապարհ
Ճանապարհ, որը նախատեսված է միայն ավտոմոբիլների և մոտոցիկլների երթևեկության համար։