Եթե տեսանելիության գոտում չկա հետիոտնային անցում կամ խաչմերուկ, հետիոտնի կողմից ճանապարհն անցնելը թույլատրվում է ճանապարհի երթևեկելի մասի առանցքին ուղղահայաց՝ այն հատվածում, որտեղ՝
1
Չկա բաժանարար գոտի կամ ցանկապատ, և ճանապարհը երկու կողմից լավ երևում է
2
Կա բաժանարար գոտի, և ճանապարհը երկու կողմից լավ երևում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե տեսանելիության գոտում հետիոտնային անցում կամ խաչմերուկ չկա, ճանապարհն անցնելը թույլատրվում է ճանապարհի երթևեկելի մասի առանցքին ուղղահայաց, այն հատվածում, որտեղ բաժանարար գոտի կամ ցանկապատ չկա, և ճանապարհը երկու կողմից լավ երևում է։