Ո՞ր ուղղությամբ կարող է շարունակել երթևեկությունը մարդատար ավտոմոբիլի վարորդը կարգավորողի այս ազդանշանի ժամանակ։
1
Միայն A, B և C ուղղությամբ
2
Միայն B և D ուղղությամբ
3
A, B, C և D ուղղությամբ
4
միայն A, C և D ուղղություններով
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. գ) առաջ պարզած աջ ձեռք − այս ժեստը նշանակում է «կանգ առ» ազդանշան կարգավորողի աջ կողմից և թիկունքի կողմից երթևեկող բոլոր վարորդների համար. ընդ որում, կարգավորողի ձախ կողմից տրամվայն իրավունք ունի երթևեկելու ձախ, իսկ անռելս տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկելու բոլոր ուղղություններով։ Կարգավորողի կրծքի կողմից բոլոր տրանսպորտային միջոցներն իրավունք ունեն երթևեկելու միայն աջ։ Հետիոտնն իրավունք ունի անցնելու երթևեկելի մասը կարգավորողի թիկունքի հետևով։