Սլաքով ցույց տրված ո՞ր ուղղությամբ երթևեկելու դեպքում մոպեդի վարորդը կխախտի ճանապարհային երթևեկության կանոնները։
1
Միայն A ուղղությամբ
2
ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
3
միայն B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բացառությամբ հատուկ, անհրաժեշտ դեպքերի, վարորդը պետք է երթևեկի միայն այն ճանապարհով, ճանապարհի երթևեկելի մասով, երթևեկության գոտով կամ արահետով, որը նախատեսված է իր կարգի (կամ ենթակարգի) ճանապարհային երթևեկության մասնակցի համար։ Նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հեծանվային երթևեկության գոտու կամ հեծանվաարահետի առկայության դեպքում հեծանիվի և մոպեդի վարորդներին արգելվում է տեղաշարժվել ճանապարհի երթևեկելի մասով՝ հեծանվային երթևեկության գոտուց կամ հեծանվաարահետից դուրս։ Հեծանիվի և մոպեդի երթևեկությունը ճանապարհի երթևեկելի մասով թույլատրելի է միայն ճանապարհի ծայրային աջ գոտով՝ մեկ շարքով, իսկ եզրագոտով − այն դեպքում, եթե դա չի խոչընդոտի հետիոտների երթևեկությանը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
4.4. Հեծանվային արահետ
Հեծանիվով երթևեկության համար նախատեսված արահետ, որը կառուցվածքային առումով առանձնացված է այլ ճանապարհից կամ ճանապարհի այլ տարրերից։ 4.4 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հեծանվային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։