Արգելվում է մոտոցիկլով փոխադրել այն բեռը, որը լայնությամբ կամ երկարությամբ դուրս է ցցված եզրաչափերից՝
1
Ոչ պակաս, քան 1,0 մետրով
2
0,5 մետրից ավելի
3
Ոչ պակաս, քան 0,7 մետրով
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հեծանիվի, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի վարորդներին արգելվում է տեղաշարժվել, եթե նրանք ղեկը գոնե մեկ ձեռքով չեն բռնում։ Արգելվում է հեծանիվի, մոպեդի և երկանիվ էլեկտրական ինքնագլորի քարշակումը կամ նշված տրանսպորտով այլ տրանսպորտային միջոցի քարշակումը (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերի), կամ այնպիսի բեռի փոխադրումը, որը եզրաչափերից դուրս լայնությամբ կամ երկարությամբ ցցված է 0,5 մետրից ավելի, կամ այնպիսի առարկայի տեղափոխումը/կրելը, որը կարող է խանգարել վարորդին վարելիս կամ վտանգ ստեղծել ճանապարհային երթևեկության այլ մասնակցի համար։ Այս կանոնը կիրառվում է մոտոցիկլի վարորդի նկատմամբ, բայց, ընդ որում, նա պետք է ղեկը բռնի երկու ձեռքով, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ձեռքով տալ սույն օրենքով սահմանված մանևրի կատարման հետ կապված ազդանշաններ։