Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է զգուշացնում ճանապարհային նշանով (5.19.1 կամ 5.19.2) և/կամ ճանապարհային գծանշմամբ (1.14.1-1.14.3) նշված հետիոտնային անցմանը մոտենալու մասին։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Տարածք (գոտի), որտեղ գործում են բնակելի գոտում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակելի գոտու բոլոր մուտքերում։
Հետիոտների երթևեկության համար նախատեսված, ճանապարհից առանձնացված արահետ։ 4.5 նշանը որպես հիմնական նշան տեղադրվում է հետիոտնային արահետի սկզբում, իսկ որպես կրկնվող՝ ճանապարհի հետ յուրաքանչյուր հատումից հետո։
Զգուշացնում է ճանապարհի հատվածի մոտ մանկական հաստատության առկայության մասին, որտեղից մեծ է երեխաների երթևեկելի մասում հայտնվելու հավանականությունը։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Նշանը կրկնվում է բնակավայրերում և բնակավայրերից դուրս՝ վտանգավոր հատվածի սկզբից ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա։