Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում ճանապարհի այն հատվածի վերջը, որտեղից այն կորցնում է գլխավոր ճանապարհի կարգավիճակը։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
Ճանապարհի այն հատվածի վերջը, որտեղից այն կորցնում է գլխավոր ճանապարհի կարգավիճակը։ Եթե գլխավոր ճանապարհն ավարտվում է այն ճանապարհի հատումից առաջ, որի վրա սահմանված է տվյալ խաչմերուկով անցնելու առավելություն, 2.2 նշանը բնակավայրից դուրս տեղադրվում է նախապես՝ 2.4 նշանի հետ միասին, բնակավայրում՝ խաչմերուկից 25 մետր հեռավորության վրա և/կամ 2.3 կամ 2.4 նշանի հետ միասին։ Նշանը կարող է տեղադրվել նաև 8.1.1 ցուցանակի վրա նշված այլ հեռավորության վրա։
3.16, 3.20, 3.22, 3.24, 3.26–3.30 նշաններից միաժամանակ մի քանի նշանի գործողության գոտու վերջը։
3.20 ճանապարհային նշանի (Վազանցն արգելված է) գործողության գոտու վերջը։