Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողության գոտում է վարորդին տրվում չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Հատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։
Ճանապարհի նեղ հատվածով երթևեկելիս վարորդին առավելություն է տալիս հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև։
Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։