Տրված ճանապարհային նշաններից որի՞ գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը սպասարկում է նշանի գործողության գոտում գտնվող ձեռնարկությունը:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։
Արգելում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։
Արգելում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում է նշանի վրա նշվածը։
Արգելում է լծասայլային տրանսպորտի, բեռնակիր և հեծելու կենդանիների երթևեկությունը, ինչպես նաև անասունների քշելը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։