Ո՞ր ավտոմոբիլի վարորդին է տրվում առավելություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե ճանապարհային նշանները ծածկված են ձյունով:
1
կարմիր ավտոմոբիլի վարորդին
2
Սպիտակ ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ եթե վարորդը չի կարող որոշել ճանապարհին ծածկույթի առկայությունը (մթության, ձյան, ցեխի կամ այլ պատճառով), և առաջնահերթության նշաններ էլ չկան, համարվում է, որ նա գտնվում է երկրորդական ճանապարհի վրա։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում, համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։