Սառցակալած ճանապարհահատվածում վարորդը՝
1
Ուղղության փոփոխումը պետք է իրականացնի ղեկի կտրուկ պտտմամբ և արագության ավելացմամբ
2
Արգելակելու համար լրացուցիչ պետք է օգտագործի ձեռքի արգելակը
3
հնարավորության սահմաններում պետք է խուսափի արգելակումից, արագության փոփոխությունից և ուղղության կտրուկ փոփոխությունից
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. սառցակալած ճանապարհի հատվածում վարորդը պետք է հնարավորինս խուսափի արգելակումից, արագության փոփոխությունից և ուղղության կտրուկ փոփոխությունից։ Ընդ որում, վարորդը պետք է գիտակցի, որ ճանապարհն առավել հաճախ սառցակալած է լինում կամրջի, ճանապարհային վերանցումների և էստակադների վրա։